Բանակցային սեղանին ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջ չկա, սակայն Ադրբեջանը հրապարակային նախապայման է առաջ քաշել՝ հրաժարվելով ստորագրել խաղաղության պայմանագիրը, քանի դեռ Հայաստանում չի փոխվել Մայր օրենքը։ Այս մասին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին։ Պատգամավորը մտահոգություն էր հայտնել, որ Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո Հայաստանից նոր զիջումներ է պահանջում, իսկ իշխանություններն իրենց քայլերով գնում են Սահմանադրությունը փոխելու ճանապարհով՝ փաստացի բավարարելով Բաքվի հերթական պահանջը։ Արձագանքելով՝ Արարատ Միրզոյանը հորդորեց տարբերակել բանակցային պահանջը և հրապարակային նախապայմանը։ «Չկա՛ բանակցային գործընթացում Ադրբեջանի պահանջ՝ դրված Հայաստանի առջև՝ փոխել Սահմանադրությունը։ Ուրիշ է իրավիճակը․ Ադրբեջանը ոչ թե Հայաստանի առաջ պահանջ է դնում, այլ հրապարակային ասում է՝ «մենք չենք ստորագրի, քանի դեռ Հայաստանը չի փոխել Սահմանադրությունը»։ Նախապայմանը «պահանջ» բառից էականորեն տարբեր է։ Ադրբեջանն իր համար այդպիսի պայման է տեսնում ստորագրելուց առաջ և դրանով կիսվում է աշխարհի հետ»,- ասաց նախարարը։ Միրզոյանը շեշտեց, որ Հայաստանի իշխանությունները չեն կիսում այդ օրակարգը, և Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին գործն ու որոշելիքն է։ Մանրամասները՝ տեսանյութում։ Անի Թամրազյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջ չկա Ադրբեջանի կողմից, կա նախապայման․ Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Փաստաբան Կրոմվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, նա տնային կալանքի տակ է. Factor TV-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել
Factor.am / 13 minutes ago

Գերմանական, ֆրանսիական և բրիտանական ինդեքսները նվազել են, իսկ ռուսականը՝ աճել է
Factor.am / 28 minutes ago

Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը
Factor.am / 37 minutes ago

Կարեն Խաչանովը պարտվել է Ալեքսանդր Բուբլիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 42 minutes ago
Related coverage

Հայաստանում «ամեն ինչի քարտեզ» կկազմեն. ովքե՞ր հասանելիություն կունենան
168 Jham / 17 minutes ago

Ընտրական բնույթի կոռուպցիոն հանցագործությունների գործերով ձերբակալվածներ կան
ArmLur / Zhoghovurd / 19 minutes ago

Հարձակում ՌԴ–ի վրա. Օրյոլում զոհեր կան, Տոլյատիում արդյունաբերական օբյեկտներ են վնասվել
Sputnik Armenia / 27 minutes ago

Ես Թրամփի հետ խաղեր չեմ խաղում․ սա է իմ և Պուտինի տարբերությունը. Զելենսկի
ABC Media / 29 minutes ago