Բանակցային սեղանին ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջ չկա, սակայն Ադրբեջանը հրապարակային նախապայման է առաջ քաշել՝ հրաժարվելով ստորագրել խաղաղության պայմանագիրը, քանի դեռ Հայաստանում չի փոխվել Մայր օրենքը։ Այս մասին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին։ Պատգամավորը մտահոգություն էր հայտնել, որ Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո Հայաստանից նոր զիջումներ է պահանջում, իսկ իշխանություններն իրենց քայլերով գնում են Սահմանադրությունը փոխելու ճանապարհով՝ փաստացի բավարարելով Բաքվի հերթական պահանջը։ Արձագանքելով՝ Արարատ Միրզոյանը հորդորեց տարբերակել բանակցային պահանջը և հրապարակային նախապայմանը։ «Չկա՛ բանակցային գործընթացում Ադրբեջանի պահանջ՝ դրված Հայաստանի առջև՝ փոխել Սահմանադրությունը։ Ուրիշ է իրավիճակը․ Ադրբեջանը ոչ թե Հայաստանի առաջ պահանջ է դնում, այլ հրապարակային ասում է՝ «մենք չենք ստորագրի, քանի դեռ Հայաստանը չի փոխել Սահմանադրությունը»։ Նախապայմանը «պահանջ» բառից էականորեն տարբեր է։ Ադրբեջանն իր համար այդպիսի պայման է տեսնում ստորագրելուց առաջ և դրանով կիսվում է աշխարհի հետ»,- ասաց նախարարը։ Միրզոյանը շեշտեց, որ Հայաստանի իշխանությունները չեն կիսում այդ օրակարգը, և Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին գործն ու որոշելիքն է։ Մանրամասները՝ տեսանյութում։ Անի Թամրազյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջ չկա Ադրբեջանի կողմից, կա նախապայման․ Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Մալխաս Ամոյանը սենսացիոն պարտություն կրեց աշխարհի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 26 minutes ago

Վթարային ջրանջատում Կապանում
Factor.am / 36 minutes ago

Ծառուկյանի էժան գնով ձեռք բերված հողերը ճանաչվել են իրեղեն ապացույց
Factor.am / 58 minutes ago

Ռոնալդուն մոտենում է 1000-րդ գոլին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 1 hour ago
Related coverage

Հերթական բռնաճնշումն է․ նպատակն է կասեցնել իշխանափոխությունն Արթիկ համայնքում․ Մանե Թանդիլյան
24TV / 24News / 9 minutes ago

Վաղը-մյուս օր էլ Եռաբլուրը կջնջեն. քաղաքացի #հարցում #5tv
5TV Armenia / 16 minutes ago

«Ոչ մի ապաստարան ինձ ու տղայիս չի ընդունել»
Aravot / 31 minutes ago

Ագնեսա Խամոյան ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
5TV Armenia / 51 minutes ago