Հանրային ռադիոյի արխիվում պահվող տասնյակ հազարավոր ձայնագրությունները ոչ միայն անցյալի վավերագրերն են, այլև մեր պատմության, մշակույթի և հավաքական հիշողության ամենահարուստ ձայնային գանձարանը։ Հանրային ռադիոյի արխիվի հասանելիության, թվային ապագայի և ոսկե ֆոնդի բացահայտումների մասին է պատմում Հանրային ռադիոյի արխիվի ղեկավար Արթուր Իսպիրյանը։ «Որևէ այլ տեղ չունենք մենք այսպիսի մեծ գանձարան՝ «մեղվի փեթակ», ինչպիսին մեր արխիվն է, – նշում է Արթուր Իսպիրյանը։ Այս ձայնագրությունները բոլորը մայր օրինակներ են։ Մենք ունենք թվով 135 հազար ձայնագրություն․ այնտեղ կա ամեն ինչ՝ տարբեր ազգությունների և ժանրերի երաժշտություն, հարցազրույցներ, հատուկ ելույթներ, հաղորդումներ և ռադիոթատրոն։ Հայկական արխիվը շուրջ 35 հազար է, և արդեն ութ տարուց ավելի է, ինչ թվայնացնում ենք այն։ Նախատեսել էինք, որ թվայնացման գործընթացը շուտ կավարտվի, սակայն մի շարք հանգամանքների՝ համավարակի և այլ պատճառների հետևանքով այն ձգձգվեց։ Թվայնացման ընթացքում ստեղծվեց կայքը armradioarchive.am ժամանակակից թվային կայքի ու հավելվածի ստեղծման համագործակցությունները («Digital Pomegranate» և «iMusic» ընկերությունների հետ)՝ ռադիոյի պատմությունն ու հավաքական հիշողությունը հանրությանը հասանելի դարձնելու նպատակով: Արխիվը պատմություն է ու փաստաթուղթ. անալոգ պատճենները շատ կարևոր են, –ասում է Արթուր Իսպիրյանը։ Ամենահին ձայնագրությունը 1901–1902 թվականների Շալյապինի ռոմանսներն են։ Մենք միշտ պետք է պատմենք ռադիոյի և ռադիոյի պատմության մասին։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Վերնատուն»․ Հանրային ռադիոյի արխիվի հարստությունն ու թվայնացման ուղին 21.10.2026
Comments
No comments yet — be the first to comment.
More from Public Radio of Armenia

Khachkar Studios publishes week #6 of weekly T•A•P reporting across 26 pilots
Public Radio of Armenia / 9 hours ago

Հայկական հեռուստակինոյի հիմնադիրը․ Երևանում բացվեց Ժիրայր Ավետիսյանի հուշատախտակը
Public Radio of Armenia / 9 hours ago

Հայկական հեռուստակինոյի հիմնադիրը․ Երևանում բացվեց Ժիրայր Ավետիսյանի հուշատախտակը
Public Radio of Armenia / 11 hours ago

«Առանց տողատակի»․ Հեռանալով ԵԱՏՄ–ից՝ Հայաստանը կարող է նախադեպ ստեղծել այլ պետությունների համար
Public Radio of Armenia / 11 hours ago



