Մատենադարանի հարևանությամբ ստեղծվելիք կանաչ ճեմուղիների հիմքը դրվեց. առաջին ծառը տնկվեց Մեսրոպ Մաշտոցի արձանի մոտ։Ավելի վաղ հայտնել էինք, որ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի լանջի հողատարածքը մոտ ապագայում կանաչ ճեմուղիներ է ունենալու։ Սա Մատենադարանի ու «Armenia Tree Project» բարեգործական հիմնադրամի համատեղ նախաձեռնությունն է։Մեսրոպ Մաշտոցի արձանի մոտ տնկված սոսին կդառնա Մատենադարանին հարակից տարածքում ստեղծվելիք նոր այգու առաջին ծառը՝ խորհրդանշելով մշակութային և բնական ժառանգության շարունակականությունը։Այսօր տնկված ծառը գարնանը կտեղափոխվի ինստիտուտի լանջի հողատարածք։