Նույնիսկ եթե ԵԱՏՄ-ից դուրս գալու տնտեսական հետևանքների վերաբերյալ հաշվարկների միայն 50 տոկոսն իրականություն դառնա, Հայաստանին կարող է շատ լուրջ, անգամ ապոկալիպտիկ ապագա սպասել։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը։ Պատգամավորի խոսքով՝ տնտեսական հաշվարկների հիմքում ոչ միայն թվեր են, այլև քաղաքական ուղերձներ։ Նա կասկածի տակ է դրել նաև Հայաստանից Ուզբեկստան ծիրանի արտահանման վերաբերյալ վիճակագրական տվյալների համապատասխանությունը։ «Հիմա ես կուզենամ՝ տարին փակվի, մի հատ Օմանի վիճակագրությունն էլ նայեմ, որովհետև խոսում էին Ուզբեկստան ծիրան արտահանելու մասին։ Ուզբեկական վիճակագրությունը տեսել եմ, թվերի հետ մի քիչ անհամատեղելիություն կա։ Շատ քիչ է եղել Ուզբեկստանի հետ կապված, մի քիչ խնդիր կա վիճակագրության հետ կապված։ Բայց և այնպես, եկեք հասկանանք, որ տնտեսական հաշվարկների ներքո կար նաև, հիմնականում, քաղաքական ուղերձ»,- ասել է Խաչատրյանը։ Նա ընդգծել է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր տնտեսական հետևանքները գնահատելիս պետք է հաշվի առնել ոչ միայն արտահանման այլընտրանքային շուկաները, այլև Հայաստանի համար գործող տնտեսական արտոնությունների կորուստը։ The post ԵԱՏՄ-ից դուրս գալու տնտեսական հետևանքները կարող են աղետալի լինել․ Արթուր Խաչատրյան appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԵԱՏՄ-ից դուրս գալու տնտեսական հետևանքները կարող են աղետալի լինել․ Արթուր Խաչատրյան

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

12 ժամ տևած քննություն. Քոչարյանի կալանքի վերաբերյալ ի՞նչ որոշում կկայացնի դատարանը
Alpha News / 51 minutes ago

Փաշինյանի ընկալմամբ՝ պետությունը ինքն է․ սա հավերժ իշխելու հայտ է․ Բենիամին Մաթևոսյան
Alpha News / 4 hours ago

Պյատիգորսկի ներկայացուցիչ Իուլիտտա Նիգարյանը՝ Ռուսաստանի 100 լավագույն մենթորների շարքում
Alpha News / 4 hours ago

Սա հոգեբանական կտտանք է և շանտաժ․ Տիգրան Քոչարյանը՝ ընդդիմադիրների կալանքների մասին
Alpha News / 4 hours ago
Related coverage

2026-ի երրորդ եռամսյակային զեկույցը ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի վերաբերյալ
Armenpress / 1 hour ago

Խաղաղության պայմանագիրը Հայաստանի իշխանությունների քաղաքական խաղաքարտն է
Noyan Tapan TV / 2 hours ago

Ընդդիմությունը ջախջախված է
Noyan Tapan TV / 2 hours ago

Թրամփը փորձում է ծնկի բերել Զելենսկուն, բայց Մակրոնը խափանում է նրա հաշվարկները
Noyan Tapan TV / 2 hours ago