ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Կատար բարեկամական խմբի ղեկավար Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 20-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում հանդիպել է Կատարի Պետության Շուրայի խորհրդի փոխնախագահ Համդա բինթ Հասան Ալ Սուլայթիի հետ։ Քննարկվել են երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով տնտեսական համագործակցության զարգացմանը, ներդրումների ներգրավմանն ու գործարար կապերի ամրապնդմանը։ Կարևորվել է նաև Հայաստանի Ազգային ժողովի և Կատարի Շուրայի խորհրդի միջև դիրքորոշումների համակարգումը տարածաշրջանային և միջազգային խորհրդարանական հարթակներում։ Անդրադառնալով Հայաստանի և Կատարի գործարար շրջանակների միջև համագործակցության խթանմանը՝ կողմերը քննարկել են Կատարի գործարարների ասոցիացիայի (Qatar Businessmen Association) հետ համատեղ գործարար գագաթնաժողովի կազմակերպման հնարավորությունը։ Նախաձեռնությունը միտված է երկու երկրների գործարարների միջև անմիջական կապերի հաստատմանը, ներդրումային հնարավորությունների ներկայացմանն ու համատեղ տնտեսական ծրագրերի զարգացմանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Կատարի Շուրայի խորհրդի անդամ Յուսեֆ բին Ահմեդ Ալ Սադան։ The post Արամ Վարդևանյանը Դոհայում քննարկել է հայ-կատարական տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Արամ Վարդևանյանը Դոհայում քննարկել է հայ-կատարական տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Նիցցայի իշխանություններն առաջարկել են Բաքվում պահվող հայ գերիներին շնորհել պատվավոր քաղաքացու կոչում
Alpha News / 9 minutes ago

Փաշինյանը սրում է Պուտինի հետ հակամարտությունը
Alpha News / 39 minutes ago

Երևանում «Hyundai» ավտոբուսը կողաշրջվել է․ 11 օտարերկրացիներ տեղափոխվել են հիվանդանոց
Alpha News / 1 hour ago

Ծառուկյանը հարձակվել է Դիլոն Դենիսի վրա․ Լաս Վեգասում մամուլի ասուլիսն ավարտվել է զանգվածային ծեծկռտուքով
Alpha News / 1 hour ago
Related coverage

Յոթ ձայն կամ արտահերթ ընտրություններ. Մարուքյան
Aravot / 12 minutes ago

Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
168 Jham / 14 minutes ago

Nikol admitted that he will leave soon; the necessary conditions for his stay no longer exist.
Noyan Tapan TV / 15 minutes ago

Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Aravot / 17 minutes ago