Էբոլա հիվանդության դեպքեր են արձանագրվել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Քենիայում և Նիգերիայում։ ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր։ Մասնագետները շարունակում են հետևել միջազգային համաճարակաբանական իրավիճակին։ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն Մինչ հոկտեմբերի 20-ն արձանագրվել է՝ - 9552 հաստատված դեպք, - 4602 մահվան դեպք՝ հաստատված վարակակիրների շրջանում։ Քենիա Հոկտեմբերի 6-ին Քենիայում արձանագրվել է Էբոլա հիվանդության ներմուծված առաջին հաստատված դեպքը։ Մինչ հոկտեմբերի 20-ը Քենիայում արձանագրվել է՝ - 9 հաստատված դեպք, - 1 մահվան դեպք։ Բոլոր դեպքերը գրանցվել են Նայրոբիում, առաջին հիվանդի հետ սերտ շփում ունեցած ընտանիքի անդամների և բուժաշխատողների շրջանում։ Ախտորոշման պահին բոլոր վարակակիրներն արդեն գտնվել են կարանտինում։ Քենիայի առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ երկրում Էբոլա հիվանդության համայնքային տարածում չի արձանագրվել։ Նիգերիա Հոկտեմբերի 20-ին Նիգերիայի առողջապահության դաշնային նախարարությունը հայտնել է Բունդիբուգյո վիրուսով հարուցված Էբոլա հիվանդության առաջին ներմուծված դեպքի մասին Բուժառուն մեկուսացվել է ախտանշանների ի հայտ գալու պահից և ստանում է անհրաժեշտ բուժօգնություն։ Շարունակվում են նրա հետ շփում ունեցած անձանց հայտնաբերման և համաճարակաբանական հետազոտության աշխատանքները։ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր։ ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ) շարունակում է մշտապես հետևել միջազգային համաճարակաբանական իրավիճակին»,- ասվում է հաղորդագրությունում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Էբոլան շարունակում է տարածվել․ արդյոք Հայաստանը ռիսկային գոտում է

Comments
No comments yet — be the first to comment.
More from Armenian Business News (ABNews)

ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 2026 Թ.
Armenian Business News (ABNews) / 1 hour ago

Մատենադարանը երկու արժեքավոր ձեռագիր կգնի 148,5 միլիոն դրամով
Armenian Business News (ABNews) / 13 hours ago

ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 2026 Թ․
Armenian Business News (ABNews) / 14 hours ago

Հոկտեմբերի 23-ի կարևոր լուրերը
Armenian Business News (ABNews) / 14 hours ago
Related coverage

Ընդդիմությունը պետք է իմանա՝ իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Աբրահամյան
ABC Media / 14 minutes ago

Վերածել «բլեֆն» իրականության. ձեռնոցը նետված է
Aravot / 30 minutes ago

Ընդդիմադիր ուժերը պետք է իմանան՝ նույն կանոններով իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է
24TV / 24News / 37 minutes ago

Առափիում բնակարանային գողություն է բացահայտվել. մեկ անձ ձերբակալվել է
1in.am / 51 minutes ago