Հայաստանի ղեկավարությունը ժամանակի ընթացքում իր համար ճիշտ որոշում կկայացնի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը մասնակցելու կամ չմասնակցելու վերաբերյալ։ Այս մասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը հայտարարել է Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ։ «Ժամանակը գնում է, մարդիկ վերանայում են իրենց դիրքորոշումը, իրավիճակն աշխարհում փոխվում է։ Կարծում եմ, որ Հայաստանի ղեկավարությունը, հայ ժողովուրդը հավանաբար ճիշտ որոշում կկայացնեն՝ մնա՞լ նրանք մեր հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում, թե՞ դուրս գալ», – ասել է Մասադիկովը։ Գլխավոր քարտուղարն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ դե յուրե Հայաստանը առ այսօր ՀԱՊԿ անդամ է, թեև կառույցի բյուջե վճարումներ չի կատարում: «Փաստացի, Հայաստանն արդեն երրորդ տարին է, ինչ անդամավճարներ չի վճարում ՀԱՊԿ բյուջե», – նշել է Մասադիկովը: Միաժամանակ, նրա խոսքով, Հայաստանը շատ մեծ դրական ներդրում է ունեցել կազմակերպության ներսում հարաբերությունների զարգացման գործում և կառույցի գործունեության ուղղություններում: «Կարծում եմ, որ խնդիրը, հավանաբար, կլուծվի, բայց Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նստաշրջանում, թե ոչ՝ դա արդեն պետությունների ղեկավարների հարցն է», – նշել է Մասադիկովը։ The post ՀԱՊԿ-ում չեն բացառում, որ ՀՀ-ն կվերանայի իր դիրքորոշումը կառույցին անդամակցելու հարցում appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՀԱՊԿ-ում չեն բացառում, որ ՀՀ-ն կվերանայի իր դիրքորոշումը կառույցին անդամակցելու հարցում

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Հերթական բռնաճնշումն է․ նպատակն է կասեցնել իշխանափոխությունն Արթիկ համայնքում․ Մանե Թանդիլյան
24TV / 24News / 14 minutes ago

Մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ
24TV / 24News / 27 minutes ago

ԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչին
24TV / 24News / 34 minutes ago

ԱԱԾ-ն ուսանողներին Կիրանց է տարել․ ներկայացվել են սահմանապահ ծառայության պայմանները
24TV / 24News / 47 minutes ago
Related coverage

Վաղը-մյուս օր էլ Եռաբլուրը կջնջեն. քաղաքացի #հարցում #5tv
5TV Armenia / 21 minutes ago

«Ոչ մի ապաստարան ինձ ու տղայիս չի ընդունել»
Aravot / 36 minutes ago

Ագնեսա Խամոյան ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
5TV Armenia / 56 minutes ago

It is known what issues will be discussed during the Pashinyan-Putin meeting.
Noyan Tapan TV / 1 hour ago