ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնանարարություններով գլխավոր վարչությունում ավարտվել է ամուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին տեղեկանում ենք ՔԿ-ից։ Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ամուսինը 2021 թվականի հոկտեմբերին կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ արմունկով հարվածել է կնոջ մարմնի տարբեր մասերին, գլուխը հարվածել է պատին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, որից հետո խոհանոցային դանակը պահելով նրա կոկորդին՝ սպառնացել է սպանել: Նույն արարքն ամուսինը կրկնել է նաև 2024 թվականի հուլիսին: Բացի այդ, ամուսինը ցավագին ընդունելով կնոջ կողմից փաստացի ամուսնալուծվելու հանգամանքը, վերջինիս, նրա ազգականների մոտ վարկաբեկելու նպատակով, իր կողմից օգտագործված հեռախոսահամարի «Whatsapp» բջջային հավելվածի միջոցով 2024 թվականի օգոստոսին կնոջ ազգականներին ցուցադրել և ուղարկել է նրա մերկ լուսանկարները: Բացի այդ, 2024 թվականի օգոստոսի 14-ից մինչև նոյեմբերն ընկած ժամանակահատվածում ամուսինը հետամտել է իր կնոջը, այն է՝ նշված ժամանակահատվածում իր կողմից օգտագործվող բջջային հեռախոսահամարների տարբեր հավելվածներով և էլեկտրոնային փոստի միջոցով նրան ներգրավել է անցանկալի հաղորդակցության մեջ՝ պարբերաբար հայհոյանքներ և սպառնալիքներ տալով վերջինիս և նրա հարազատների հասցեին: Ամուսնու նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (հոգեկան ներգործությունը) (2 դրվագ), 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը) (2 դրվագ), 196.1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (հետամտելը), 204-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով (անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը): Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ: —00—ԼԱ The post Ամուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ամուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
24TV / 24News / 10 minutes ago

Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»
24TV / 24News / 19 minutes ago

ԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»
24TV / 24News / 27 minutes ago

Ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»
24TV / 24News / 38 minutes ago
Related coverage

Компания из Новой Зеландии предлагает Армении новый способ следить за редкими животными
Sputnik Armenia / 1 minute ago

Ի՞նչ է խոստանում հոկտեմբերի 24-ը կենդանակերպի յուրաքանչյուր նշանին
ArmLur / Zhoghovurd / 3 minutes ago

Առանձին շրջաններում կանձրևի, մայրաքաղաքում` ոչ. եղանակի տեսություն
Sputnik Armenia / 14 minutes ago

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր
ArmLur / Zhoghovurd / 17 minutes ago