ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև դիզելային վառելիքի գործարքի շրջանակներում արդեն նախապատրաստվում են մի քանի լցանավերի մեկնումը։ «Առաջին լցանավերը կմեկնեն երկու-երեք օրից»,- ասել է Պուտինը։ Հոկտեմբերի 9-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում Պուտինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկել էին Ռուսաստանից դիզելային վառելիքի մատակարարման հնարավորությունները ԱՄՆ-ի և միջազգային շուկաներ։ Այդ զրույցից հետո, Թրամփի հանձնարարությամբ, ԱՄՆ Ֆինանսների նախարարության՝ օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչությունը ժամանակավոր ընդհանուր լիցենզիա էր տրամադրել, որը թույլատրում էր ռուսական դիզելային վառելիքի մատակարարումը համաշխարհային շուկա։ Հաջորդ օրը Ռուսաստանի կառավարությունը հայտնել էր, որ դիզելային վառելիքի արտահանման արգելքը մասամբ հանվել է։ Որոշումն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 10-ին։ Պուտինը նաև նշել է, որ համաշխարհային շուկաներում դիզելային վառելիքի գները նվազել են 5-6%-ով՝ ԱՄՆ ռուսական վառելիքի մատակարարումների մասին հայտարարությունից հետո։ «Ինչ վերաբերում է դիզելային վառելիքին, ապա այն բանից հետո, երբ երկու կողմերն էլ հայտարարեցին ԱՄՆ մատակարարումների մասին, համաշխարհային շուկաներում դիզելային վառելիքի գներն ընկել են 5-6%-ով»,- ասել է Պուտինը։ Նա նաև նշել է, որ Ռուսաստանը կարող է ԱՄՆ-ին մեծ քանակությամբ հանքային պարարտանյութեր մատակարարել։ «Ինչ վերաբերում է ֆերմերներին, ապա նախագահ Թրամփը հեռախոսազրույցների ընթացքում անդրադարձել է այս հարցին։ Մենք կարող էինք մեծ քանակությամբ պարարտանյութեր մատակարարել»,- ասել է Պուտինը։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի Պուտինի հետ Թրամփի գործարքը կհարվածի Վաշինգտոնի դիրքերին․ Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Պուտինը Ուիթկոֆին հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ դիզելային գործարքի շրջանակում առաջին լցանավերը կմեկնեն երկու-երեք օրից

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Factor.am / 23 minutes ago

«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
Factor.am / 11 hours ago

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
Factor.am / 11 hours ago
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Factor.am / 11 hours ago
Related coverage

Մելանյա Թրամփը միջնորդել է Օլեշկիի բնակիչներին տարհանելու հարցում
ArmLur / Zhoghovurd / 4 minutes ago

ВС РФ нанесли удары по портам Одессы и Черноморска - Минобороны
Sputnik Armenia / 10 minutes ago

Հիտլերի պատմական հանգստավայրում հրդեհ է բռնկվել․ ոստիկանությունը հետաքննություն է սկսել
ArmLur / Zhoghovurd / 21 minutes ago

Այսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն է
24TV / 24News / 25 minutes ago