Հայաստանին չեն կարող հեռացնել Եվրասիական տնտեսական միությունից՝ առանց նրա ցանկության, նույնիսկ եթե մյուս անդամ պետությունները նման մտադրություն ունենան։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։ Անդրադառնալով Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության հնարավոր կասեցման վերաբերյալ հրապարակումներին՝ պատգամավորը նշեց՝ նման մտավախություն չունի։ «Չկա հիմա նման մտավախություն։ Հայաստանի Հանրապետությունը չեն կարող դուրս հանել ԵԱՏՄ-ից, եթե անգամ մնացած բոլոր երկրներն այդ ցանկությունն ունեն»,- ասաց Հասմիկ Հակոբյանը։ Ըստ նրա՝ Հայաստանը միությունից դուրս գալու ցանկություն չի հայտնել։ «Հայաստանը դուրս չի գալիս ԵԱՏՄ-ից»,- նշեց պատգամավորը։ Ինչ վերաբերում է գործընկերների հետ հարաբերություններին և հնարավոր տարաձայնություններին՝ ՔՊ-ական պատգամավորը կարևորեց հարցերը քննարկումների միջոցով լուծելը։ «Թույլ տվեք նման կտրուկ հայտարարություններ չանել։ Ամեն ինչ հնարավոր է, սակայն մենք ուզում ենք, ինչպես տրամադրված ենք համագործակցային, այդպես էլ շարունակենք և հնարավորության դեպքում նաև սեղանի շուրջ քննարկենք բոլոր հարցերը, խնդիրները։ Նորմալ է, որ կարող են մեր գործընկերների, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի շրջանակում, լինել տարբեր հարցեր․ այդ հարցերին նորմալ է տալ պատասխաններ սեղանի շուրջ»,- ասաց Հակոբյանը։ The post Հայաստանին չեն կարող հեռացնել ԵԱՏՄ-ից՝ առանց նրա ցանկության. ՔՊ-ական պատգամավոր appeared first on Ազգ .
Translate this article
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Politics
Հայաստանին չեն կարող հեռացնել ԵԱՏՄ-ից՝ առանց նրա ցանկության. ՔՊ-ական պատգամավոր

Comments
Sign in to join the conversation.
No comments yet — be the first to comment.
More from Azg
Related coverage

#ՀԻՄԱ. ԴԱՏԱԽԱԶԸ ՄԻՋՆՈՐԴԵԼ Է ՔՆՆԵԼ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՀԱՐՑԸ. ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ
24TV / 24News / 4 hours ago

Ադրբեջանցուն կվերադարձնեն. Փաշինյանը պատրաստ է գնալ արտահերթ ընտրությունների
Alpha News / 4 hours ago

Կկարողանա՞ Փաշինյանը համոզել Քոչարյանի և Կարապետյանի ընդդիմությանը.կողմերն արձագանքում են վարչապետին
Factor.am / 4 hours ago

Գրպանից գումար հանելը ենթադրո՞ւմ է ընտրակաշառք, ամոթ չի՞. Դավիթ Ղազինյան
Factor.am / 5 hours ago



