ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի հովիվը, ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, եղել է հարբած, ունի հոգեկան առողջության խնդիրներ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը:Ադրբեջանական Oxu. Az կայքը հայտնում է, որ սահմանն անցած անձը Թովուզի շրջանի Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններին։Շեշտվում է, որ սահմանն անցած տղամարդը հոգեկան առողջության խնդիրներ ունի և նախկինում բուժում է ստացել: