Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Բյուրակն գյուղի վարչական տարածքում իրականացվում է ապօրինի արդյունահանում։ Ստուգման նպատակով հոկտեմբերի 16-ին հիշյալ տարածք մեկնած համայնքային ոստիկաններն արձանագրել են, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն, իրեն հատկացված սահմաններից դուրս՝ 800 քառակուսի մետր գյուղատնտեսական նշանակության տարածքում իրականացնում է ապօրինի հանքարդյունահանում։ Տարածքը, որտեղ աշխատում էին թրթուրավոր էքսկավատոր ու բազալտի սալեր կտրող հաստոցը և բազալտի խճաքար բարձած բեռնատարը վերցվել է պահպանության։ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ամասիայի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

«Հորիզոն»-ի թողարկում | 12-00 | 22.10.2026
Shant News / 2 hours ago

Հոկտեմբերի 23-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը
Shant News / 3 hours ago

Բրիտանացին երեք տարվա ազատազրկման է դատապարտվել թանգարանից 17-րդ դարի քարտեզ գողանալու համար
Shant News / 3 hours ago

Ուսանողական վիզան կարող է չեղարկվել ուսումը կիսատ թողնելու կամ դասերից բացակայելու դեպքում․ ԱՄՆ դեսպանատուն
Shant News / 3 hours ago
Related coverage

ՈւՂԻՂ․ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

«Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի նախկին տնօրենին մեղսագրվում է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն
1in.am / 4 hours ago

Եթե ԱՄՆ-ն հարվածեց Իրանին, ԹՐԻՓՓ-ի ճակատագիրը կդառնա անորոշ. փորձագետ
24TV / 24News / 4 hours ago

Մասիսի քաղաքապետի քպ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
Azg / 5 hours ago