«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գեւորգյանը տեսաուղերձ էր հրապարակել՝ ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկի, թե ՏԻՄ ընտրություններում այն թեկնածուներն ու ընտրողները, որոնք ենթարկվել են ճնշումների, անպայման դիմեն իրեն։ Պատգամավոր Անդրանիկ Գեւորգյանը, պատասխանելով Փաշինյանին, հայտարարել է, որ ինքը կնշի անձանց անուններ, որոնք «ճնշումների են ենթարկվել և դուրս մնացել աշխատանքից»։ Գևորդյանը իր տեսաուղերձում ցուցադրում է մի լուսանկար, որտեղ մի կին է՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հետ։ «Ստեփանավանի «Ամալյա Կարապետյանի անվան մանկապարտեզի» դաստիարակ Սերինե Մանուկյան, ում ազատել են աշխատանքից այս լուսանկարի պատճառով` պարզաբանելով, որ ում հետ որ նկարվել ես, թող նա էլ քեզ համար աշխատանք գտնի։ Հաջորդը` Մանուշակ Լալազարյան, 38 տարվա բուժքույր Ստեփանավանի պոլիկլինիկայում, Օլգա Սահակյան` բուժքույր Ստեփանավանի պոլիկլինիկայում։ Նրանք նույնպես ազատվել են աշխատանքից իրենց քաղաքական հայացքների պատճառներով կամ ճնշվել են ղեկավարության կողմից, որպեսզի թողնեն իրենց աշխատանքը։ Բազմաթիվ են այս դեպքերը և ոչ միայն մեր աջակիցները։ Այնպիսի մարդիկ, ովքեր ընդամենը Տաշիրից են, ընդամենը արմատներով Տաշիրից են։ Վահագն Հովակիմյանին, որ հարցնեք Կարինե Մուրադյանի մասին, ով 20 տարի աշխատել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, նա Ձեզ առավել մանրամասն կպատմի», – դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասել է պատգամավորը։ Տեսանյութին ի պատասպան՝ Փաշինյանը հրապարակել է բացատրագիր՝ մանկապարտեզի դաստիարակ Սերինե Մանուկյանի՝ աշխատանքից ազատման վերաբերյալ։ Բացատրագրի մեջ նշվում է, որ Մանուկյանն ազատվել է տնօրենի 15.06․2026 թվականի հրամանի համաձայն՝ հիմք ընդունելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդկետը, 223-րդ հոդվածի 1-ին մասի 2- րդ, 3-րդ կետերը։ Նախքան աշխատանքից ազատումը գործատուի կողմից Սերինե Սերգոյի Մանուկյանին տրվել է գրավոր նկատողություն 10.06.2026 թվականի թիվ 30 հրամանի համաձայն, որը սահմանված ժամկետում Սերինե Մանուկյանի կողմից դատական կարգով չի բողոքարկվել։ Սերինե Մանուկյանը ընդունվել է աշխատանքի 2017թ-ի հուլիսին։ Տարիներ շարունակ բազմիցս Սերինե Մանուկյանը խախտել է ներքին կարգապահական կանոնները․ եղել են եւ երեխաների ծնողների բանավոր բողոքներ, եւ աշխատակիցների հետ խնդիրներ․ անգամ եղել է երեխային մարմնական վնասվածք պատճառելու դեպք իր անուշադրության պառճառով։ Սակայն Սերինե Մանուկյանին տրվել է ժամանակ իր աշխատանքի թերացումները շտկելու համար: 2023թ-ի փետրվար ամսին Ս.Մանուկյանը օգտվել է ամենամյա արձակուրդից, հետո իր հաշվին երկարատեւ արձակուր է վերցրել։ Նույն փաստը կրկնվել է նաեւ 2025թ-ի ընկած ժամանակահատվածում,որը փաստում է իր խնդիրների եւ աշխատանքում թերանալու մասին։ Միշտ կատարվել են զիջումներ, ինչը կարող են փաստել ՀՈԱԿ-ի բոլոր աշխատակիցները: Սերինե Մանուկյանի նկատմամբ չի եղել ոչ մի քաղաքական ճնշումներ,որի մասին կարող են փաստել ՀՈԱԿ-ի բոլոր աշխատակիցները», – նշված է Փաշինյանի հրապարակած բացատրագրի մեջ: The post Պատգամավորը պնդում է՝ մանկապարտեզի դաստիարակը աշխատանքից ազատվել է քաղաքական ճնշումների արդյունքում, Փաշինյանը հրապարակել է ազատման հիմքերը appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Պատգամավորը պնդում է՝ մանկապարտեզի դաստիարակը աշխատանքից ազատվել է քաղաքական ճնշումների արդյունքում, Փաշինյանը հրապարակել է ազատման հիմքերը
Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Սուրեն Պապիկյանն այցելել է Չեխիայում ՀՀ դեսպանություն
Infocom / 4 hours ago

Վաղը Ուիթքոֆից մանրամասն զեկույց կստանանք՝ Ռուսաստանի հետ բանակցությունների վերաբերյալ․ Զելենսկի | tert.am
Infocom / 4 hours ago

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի | armenpress.am
Infocom / 6 hours ago

Դատարանը հերքել է Սեդրակ Քոչարյանի առնչությունը իրեն մեղսագրվող դրվագներից 7-ից 5-ով․ Կոչուբաև
Infocom / 6 hours ago
Related coverage

#ՀԻՄԱ. ԴԱՏԱԽԱԶԸ ՄԻՋՆՈՐԴԵԼ Է ՔՆՆԵԼ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՀԱՐՑԸ. ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ
24TV / 24News / 57 minutes ago

Ադրբեջանցուն կվերադարձնեն. Փաշինյանը պատրաստ է գնալ արտահերթ ընտրությունների
Alpha News / 1 hour ago

Կկարողանա՞ Փաշինյանը համոզել Քոչարյանի և Կարապետյանի ընդդիմությանը.կողմերն արձագանքում են վարչապետին
Factor.am / 1 hour ago

Գրպանից գումար հանելը ենթադրո՞ւմ է ընտրակաշառք, ամոթ չի՞. Դավիթ Ղազինյան
Factor.am / 2 hours ago