Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների արդիականացման և առկա խնդիրների լուծման նպատակով հայկական և ռուսական կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել 3 ամսվա ընթացքում համապատասխան լուծումներ գտնել։ Այս մասին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ՔՊ պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին։ Միրզոյանը շեշտեց, որ հայկական երկաթուղիները մոդեռնիզացման հրատապ կարիք ունեն, հատկապես տարածաշրջանային ապաշրջափակման և միջազգային լոգիստիկ մեծ շարժերի համատեքստում, որտեղ տնտեսվարողների համար վճռորոշ է յուրաքանչյուր ավելորդ րոպեն ու կիլոմետրը։ ««Ռուսաստանյան երկաթուղիներից» ներկայացուցիչներ կային, հանդիպում է եղել, քննարկում է եղել։ Կա պայմանավորվածություն՝ փորձել երեքամսյա աշխատանքների շրջանակներում գալ պատասխանների և լուծումների տարբերակների։ Տեսնենք, սպասենք, հնարավորություն տանք հայաստանցի և ռուսաստանցի գործընկերներին այդ աշխատանքային խմբի շրջանակներում լուծումներ գտնել»,- նշեց նախարարը։ Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 14-ին Երևան էր ժամանել «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովը։ Նրան ընդունել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կողմերը քննարկել էին Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարման արդյունավետությունը, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններն ու երկաթուղային ցանցի մրցունակության բարձրացումը, ինչպես նաև պայմանավորվել էին համատեղ աշխատանքային խումբ ձևավորել։ Մանրամասները՝ տեսանյութում։ Անի Թամրազյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ռուսական երկաթուղիների ներկայացուցիչների հետ 3 ամսում լուծումներ գտնելու պայմանավորվածություն կա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Արման Ծառուկյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 29 minutes ago

Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ
Factor.am / 34 minutes ago

Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 57 minutes ago

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Factor.am / 1 hour ago
Related coverage

Ստամբուլը դառնում է ազդեցության նոր կենտրոն. Թուրքիան իր շուրջ է համախմբում Եվրոպային և Մերձավոր Արևելքը
1in.am / 50 minutes ago

Իրանի վրա նոր հարձակումը կհանգեցնի պատերազմի տարածման․ Ֆիդան
1in.am / 2 hours ago

COP17-ում ամփոփվել է բանակցությունների առաջին հինգ օրերի առաջընթացը
Infocom / 3 hours ago

Մոսկվայում կորոշեն Երևանի ճակատագիրը. ՀԱՊԿ-ը մերժո՞ւմ է Փաշինյանին
Alpha News / 5 hours ago