Ակբա բանկը հրապարակել է բանկի Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը՝ ներկայացնելով բնապահպանական, սոցիալական և կառավարման ուղղություններով կատարված աշխատանքը: Սկսելով գյուղատնտեսության ֆինանսավորումից, Ակբան այսօր տրամադրում է բանկային բազմաթիվ ծառայություններ՝ բացառելով այնպիսի բիզնեսների ֆինանսավորումը, որոնք կարող են էկոլոգիական վնաս հասցնել բնությանն ու շրջակա միջավայրին։ Կայուն զարգացման հաշվետվության ներկայացմամբ Ակբան ընդգծում է իր հանձնառությունը բնապահպանական, սոցիալական և կառավարման սկզբունքներին, թափանցիկությանը և պատասխանատու բիզնեսի վարմանը։ «Ակբան չի եղել միայն ֆինանսական նախագիծ, եղել է նաև սոցիալական նախագիծ։ Հիմնադրման ժամանակ մեր հիմնական նպատակը գյուղացուն աջակցելն էր ու համայնքների զարգացմանը նպաստելը։ Այդ փուլից սկսած ընդունեցինք այնպիսի քաղաքականություն, որի հիման վրա ֆինանսավորելու ենք այն պրոյեկտները, որոնք չեն վնասի բնությունը։ Մեզ համար շատ կարևոր է ոչ թե թռիչքային, այլ կայուն զարգացումը»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։ «Մենք պատասխանատու ենք, որպեսզի մեր հաջորդ սերունդները մեծանան այնպիսի հասարակությունում, որը հիմնված է հավասարության, բարության, բազմազանության սկզբունքների վրա։ Այս արժեքները մեր գործունեության առանցքում են, և այս համատեքստում գնալով ավելի է մեծանում ESG ռազմավարության դերն ու կարևորությունը»,- նշել է Ակբա բանկի խորհրդի նախագահ Սոնա Իշխանյանը։ «Կայուն զարգացման հաշվետվության հրապարակումը շատ կարևոր է մեզ համար։ Փորձել ենք ստանդարտներին համապատասխան և թափանցիկ ձևով հանրությանը և մեր շահառուներին ներկայացնել բանկի երկար տարիների աշխատանքն ու սկզբունքները»,- նշել է Ակբա բանկի ՓՄՁ և կորպորատիվ բիզնեսի տնօրեն Հակոբ Հակոբյանը։ «Հանուն արդարության պետք է ասեմ, որ մենք Կենտրոնական բանկի խորհրդում քննարկում ենք, որ ESG ստանդարտները պետք է պարտադիր պայման դառնան բոլորի համար։ Շատ ուրախալի է, որ Ակբա բանկն այս առումով մեկ քայլ առաջ է։ Ուրախ եմ Կենտրոնական բանկի անունից ողջունել Ակբա բանկի Կայուն զարգացման առաջին հաշվետվության ներկայացումը։ Իմ կարծիքով՝ սա կարևոր քայլ է Հայաստանի ֆինանսական համակարգում պատասխանատու և թափանցիկ գործարար մշակույթի զարգացման համար»,- նշել է ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Արտակ Մանուկյանը։ Մինչև 2028 թվականը Ակբա բանկը վարկավորման գործընթացում լիովին ինտեգրելու է ESG ռիսկերը, էականորեն ընդլայնելու է «կանաչ» պորտֆելն ու թողարկելու է «կանաչ» պարտատոմսեր։ Մանրամասն՝ տեսանյութում։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ (Գ)
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

ԱՄՆ-ը երեք տարում 11 մլրդ դոլար է ծախսել Իսրայելի հակահրթիռային պաշտպանության վրա․ Արաղչի
ArmLur / Zhoghovurd / 16 minutes ago

Կենտրոնից ժամանեցինք Աջափնյակ վարչական շրջան․ Նիկոլ Փաշինյան
ArmLur / Zhoghovurd / 37 minutes ago

Աբու Դաբի՞, թե՞ Շվեյցարիա․ որտեղ կանցկացվի եռակողմ բանակցությունների հաջորդ փուլը
ArmLur / Zhoghovurd / 51 minutes ago

Կասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոցի» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago
Related coverage

The economic issues hidden under the threat of gas price hikes
Noyan Tapan TV / 28 minutes ago

Կասեցվել է Ամասիայի դպրոցի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Aravot / 1 hour ago

Գազի թանկացման սպառնալիքի տակ թաքնված տնտեսական հարցերը
1in.am / 1 hour ago

Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողները. ովքեր են առաջատարները 2026-ի 9 ամիսներին
Armenian Business News (ABNews) / 1 hour ago