ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի տարածքով «Թրամփի երթուղով» զենք–զինամթերք չի տեղափոխվի։ Այս մասին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։ Նրա խոսքով` ՀՀ տարածքով տեղափոխելու առումով կա բեռների և ապրանքների հստակ ցանկ։ Դա Հայաստանի և տարբեր երկրների միջև նախապես համաձայնեցված է համապատասխան փաստաթղթերում։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։TRIPP-ի շրջանակում որտեղով են անցնելու գազամուղն ու նավթամուղը․ Միրզոյանի մեկնաբանությունը
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Զենք-զինամթերք TRIPP-ով չի տեղափոխվի. Արարատ Միրզոյան
Արարատ Միրզոյանը շեշտեց, որ Հայաստանի և տարբեր երկրների միջև նախապես համաձայնեցված բեռների հստակ ցանկ կա։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Пезешкиан обсудит с Путиным экономическое сотрудничество и международную тематику
Sputnik Armenia / 33 minutes ago

ВС РФ нанесли удары по портам Одессы и Черноморска - Минобороны
Sputnik Armenia / 53 minutes ago

Արման Ծառուկյանը ջախջախեց մրցակցին և նվաճեց RAF–ի չեմպիոնական տիտղոսը
Sputnik Armenia / 1 hour ago

В Армении составят "карту всего" в стране - кому она будет доступна
Sputnik Armenia / 1 hour ago
Related coverage

Սլովակիայում մեկնարկել են տարածաշրջանային և համայնքային «սուպերընտրությունները»
168 Jham / 17 minutes ago

ԱՄՆ ուժերը Հորմուզի նեղուցից հեռացել են 600-700 կիլոմետր. Իրանի ԻՀՊԿ ռազմածովային ուժեր
168 Jham / 24 minutes ago

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը
ArmLur / Zhoghovurd / 28 minutes ago

Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կհանդիպի Պուտինի հետ․ Արաղչի
24TV / 24News / 29 minutes ago