Հայաստանի ղեկավարությունը ժամանակի ընթացքում իր համար ճիշտ որոշում կկայացնի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը մասնակցելու կամ չմասնակցելու վերաբերյալ։ Այս մասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը հայտարարել է Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ։Գլխավոր քարտուղարն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ դե յուրե Հայաստանը առ այսօր ՀԱՊԿ անդամ է, թեև կառույցի բյուջե վճարումներ չի կատարում:«Փաստացի, Հայաստանն արդեն երրորդ տարին է, ինչ անդամավճարներ չի վճարում ՀԱՊԿ բյուջե», - նշել է Մասադիկովը:Միաժամանակ, նրա խոսքով, Հայաստանը շատ մեծ դրական ներդրում է ունեցել կազմակերպության ներսում հարաբերությունների զարգացման գործում և կառույցի գործունեության ուղղություններում:Ինչպես նշել է Մասադիկովը, ՀԱՊԿ կազմում Հայաստանի Հանրապետության հետ կապված հետագա մասնակցությունը, հեռացումը և այլ հարցեր պետությունների ղեկավարները կորոշեն Հավաքական անվտանգության խորհրդի նիստերում։Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հնգամյա ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը ՀԱՊԿ վերադառնալու պլաններ չունի և հավելել. «Ես գոհ կլինեմ, եթե կազմակերպությունը որոշի Հայաստանը հեռացնել ՀԱՊԿ-ի կազմից»։