ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Կատար բարեկամական խմբի ղեկավար Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 20-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում հանդիպել է Կատարի Պետության Շուրայի խորհրդի փոխնախագահ Համդա բինթ Հասան Ալ Սուլայթիի հետ։ Քննարկվել են երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով տնտեսական համագործակցության զարգացմանը, ներդրումների ներգրավմանն ու գործարար կապերի ամրապնդմանը։ Կարևորվել է նաև Հայաստանի Ազգային ժողովի և Կատարի Շուրայի խորհրդի միջև դիրքորոշումների համակարգումը տարածաշրջանային և միջազգային խորհրդարանական հարթակներում։ Անդրադառնալով Հայաստանի և Կատարի գործարար շրջանակների միջև համագործակցության խթանմանը՝ կողմերը քննարկել են Կատարի գործարարների ասոցիացիայի (Qatar Businessmen Association) հետ համատեղ գործարար գագաթնաժողովի կազմակերպման հնարավորությունը։ Նախաձեռնությունը միտված է երկու երկրների գործարարների միջև անմիջական կապերի հաստատմանը, ներդրումային հնարավորությունների ներկայացմանն ու համատեղ տնտեսական ծրագրերի զարգացմանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Կատարի Շուրայի խորհրդի անդամ Յուսեֆ բին Ահմեդ Ալ Սադան։
Translate this article
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
World Affairs
Քննարկվել են Հայաստանի և Կատարի խորհրդարանների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Comments
Sign in to join the conversation.
No comments yet — be the first to comment.
More from Shant News
Related coverage

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

ԵԱՏՄ անդամ 4 երկրների զեկույցը հայկական կողմը Ռուսաստանի հետ դեռ չի քննարկել
168 Jham / 7 hours ago

Թրամփը ոչինչ չգիտի ԱՄՆ-ի՝ Իրանին հարվածելու մտադրության մասին իր դիվանագետի հայտարարությունից
168 Jham / 7 hours ago

Փաշինյանի երեք հնարավոր սցենարները
Noyan Tapan TV / 7 hours ago



