France Football ամսագիրը սահմանել է նոր մրցանակ՝ «Բոլոր ժամանակների Ոսկե գնդակ»: Ֆրանսիական հեղինակավոր ամսագիրը հրապարակել է հավակնորդների ցանկը, որոմ տեղ են գտել «Ոսկե գնդակ» մրցանակին արժանացած բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստները: Քվեարկությանը մասնակցելու համար երկրպագուները պետք է վճարեն 1 եվրո։ France Football. «Բոլոր ժամանակների Ոսկե գնդակի» հավակնորդների ցուցակը Ալֆրեդո Դի Ստեֆանո (Իսպանիա, «Ոսկե գնդակին» արժանացել է 1957, 1959 թթ.) Լիոնել Մեսի (Արգենտինա, «Ոսկե գնդակին» արժանացել է 2009, 2010, 2011, 2012, 2015, 2019, 2021, 2023 թթ.) Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա, «Ոսկե գնդակին» արժանացել է 2008, 2013, 2014, 2016, 2017 թթ.) Մարկո վան Բաստեն (Նիդերլանդներ, «Ոսկե գնդակին» արժանացել է 1988, 1989, 1992 թթ.) Յոհան Կրոյֆ (Նիդերլանդներ, «Ոսկե գնդակին» արժանացել է 1971, 1973, 1974 թթ.) Կարլ-Հայնց Ռումենիգե (Գերմանիա, «Ոսկե գնդակին» արժանացել է 1980, 1981 թթ.) Միշել Պլատինի (Ֆրանսիա, «Ոսկե գնդակին» արժանացել է 1983, 1984, 1985 թթ.) Ռոնալդո (Բրազիլիա, «Ոսկե գնդակին» արժանացել է 1997, 2002 թթ.) Քևին Քիգան (Անգլիա, «Ոսկե գնդակին» արժանացել է 1978, 1979 թթ.) Ֆրանց Բեկենբաուեր (Գերմանիա, «Ոսկե գնդակին» արժանացել է 1972, 1976 թթ.)