ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ դիզելային վառելիքի մատակարարումների վերաբերյալ Ռուսաստանի հետ գործարքը կարող է խաթարել Վաշինգտոնի դիրքերը Մոսկվայի հետ դիմակայության գործում՝ առանց որևէ շոշափելի օգուտ տալու Միացյալ Նահանգներին։ Independence Avenue Media -ի խմբագիր Քարթլոս Շարաշենիձեին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Ուիլյամ Թեյլորը։ «Միացյալ Նահանգները և ներկայիս վարչակազմն այլևս չեն կարողանա ղեկավարել այն կոալիցիան, որ ստեղծել էին՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժմանը հակազդելու համար։ Հետևաբար, դա վնասում է ԱՄՆ շահերին՝ առանց որևէ օգուտ տալու մեր երկրին»,- ասել է դիվանագետը, որը 2006-2009 թվականներին եղել է Ուկրաինայում դեսպան, իսկ 2019-2020 թվականներին՝ Կիևում առաքելության ղեկավարի պաշտոնակատար։ Թրամփի կողմից Ռուսաստանի հետ գործարքի մասին հայտարարելուց հետո Կոնգրեսում երկկուսակցական քննադատություններ հնչեցին, նաև կասկածներ, թե ռուսական դիզելային վառելիքի գները կարող են նվազել ամերիկացի սպառողների համար։ Reuters-ի տվյալներով՝ վարչակազմի պաշտոնյաները գործարքն Ուկրաինայի իշխանություններին ներկայացրել են որպես Մոսկվայի դիրքորոշումը մեղմելու և խաղաղության բանակցությունները վերսկսելու հնարավոր միջոց։ Ուիլյամ Թեյլորը, սակայն, կարծում է, որ պատժամիջոցների մեղմացումը սխալ մոտեցում է։ «Կարծում եմ՝ Ռուսաստանի հետ պետք է այլ կերպ գործել, պետք է ճնշում գործադրենք Պուտինի վրա, որպեսզի նա հասկանա՝ Ուկրաինայի դեմ պատերազմը հնարավոր չէ հաղթել, անհրաժեշտ է նստել բանակցային սեղանի շուրջ»,- ասել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում։ Հարցազրույցը պատրաստվել է Factor TV-ի գործընկեր Independent Avenue Media-ի կողմից
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Պուտինի հետ Թրամփի գործարքը կհարվածի Վաշինգտոնի դիրքերին․ Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ դիզելային վառելիքի մատակարարումների վերաբերյալ Ռուսաստանի հետ գործարքը կարող է խաթարել Վաշինգտոնի դիրքերը Մոսկվայի հետ դիմակայության գործում՝ առանց որևէ շոշափելի օգուտ տալու Միացյալ Նահանգներին։ Independence Avenue Media-ի խմբագիր Քարթլոս Շարաշենիձեին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Ուիլյամ Թեյլորը։ «Միացյալ Նահանգները և ներկայիս վարչակազմն այլևս չեն կարողանա ղեկավարել այն …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Ուսանողական վիզայի պայմանների խախտումը կարող է զրկել ապագայում ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից
Factor.am / 1 hour ago

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Factor.am / 1 hour ago

Հիջաբի արգելքի ճնշումների ֆոնին՝ Ադրբեջանի կրոնական բանտարկյալները դիմել են օտարերկրյա դեսպանատներին
Factor.am / 1 hour ago

Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին
Factor.am / 2 hours ago
Related coverage

Լուկաշենկոն փոխել է Բելառուսի զինված ուժերի հատուկ նշանակության հրամանատարությունների ղեկավարներին
168 Jham / 17 minutes ago

ՀՀ կառավարության հոկտեմբերի 22-ի նիստը՝ ՈՒՂԻՂ
Aravot / 18 minutes ago

#ՈւՂԻՂ. Կառավարության օրակարգում 27 չզեկուցվող հարց կա
ABC Media / 26 minutes ago

Փաշինյանը վարում է կառավարության նիստը #ուղիղ
Pastinfo / 32 minutes ago