Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի վավերացման նախագծին։ Հանձնաժողովում նախագիծն ընդունվեց 4 «կողմ» և 1 «դեմ» ձայների հարաբերակցությամբ։ Այն կընդգրկվի Ազգային ժողովի առաջիկա լիագումար նիստի օրակարգում։ Փաստաթուղթը պատգամավորներին ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։ Նախարարի խոսքով՝ նախագիծը Հայաստանին հնարավորություն է տալիս դառնալ միջազգային լոգիստիկ և տարանցիկ կարևոր հանգույց՝ ապաշրջափակելով տրանսպորտային ուղիները և ապահովելով հաղորդակցությունը դեպի Կենտրոնական Ասիա, Չինաստան և Իրան՝ միաժամանակ պահպանելով ՀՀ ինքնիշխանությունն ու իրավազորությունը։ Հարցի քննարկուման ընթացքում ընդդիմադիր պատգամավորները մի շարք մտահոգություններ հայտնեցին։ Ընդդիմադիր գործիչների հիմնական մտավախություններից մեկն այն է, որ Հայաստանը կարող է Ադրբեջանին ճանապարհ տրամադրել, սակայն այդպես էլ չստանալ խոստացված խաղաղության պայմանագիրը։ Անի Թամրազյան