Եվրամիությունը խստորեն քննադատել է երեքշաբթի Լիբիայի արևելյան խորհրդարանի կողմից Թուրքիայի հետ ծովային հուշագրի վավերացումը՝ վերահաստատելով, որ համաձայնագիրը խախտում է երրորդ երկրների ինքնիշխան իրավունքները և չի համապատասխանում ծովային իրավունքի նորմերին։ Եվրամիությունը վերահաստատել է իր համերաշխությունը Հունաստանի և Կիպրոսի հետ ու կրկին դեմ արտահայտվել Լիբիայի գործերին ցանկացած արտաքին միջամտության։ «Մենք խորը ափսոսանք ենք հայտնում այսօր Լիբիայի խորհրդարանի կողմից Միջերկրական ծովում ծովային իրավազորությունների սահմանազատման վերաբերյալ, այսպես կոչված, Լիբիա-Թուրքիա փոխըմբռնման հուշագրի վավերացման կապակցությամբ։ Հիշեցնում ենք, որ այս հարցի վերաբերյալ Եվրոպական միության դիրքորոշումը 2019 թվականին հստակորեն արտահայտվել է Եվրոպական խորհրդի կողմից և մնում է անփոփոխ»,- ասվում է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի ու Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի համատեղ հայտարարության մեջ։ Նշվում է, որ այդ համաձայնագիրը ոտնահարում է երրորդ պետությունների ինքնիշխան իրավունքները, չի համապատասխանում ծովային իրավունքի նորմերին և անվավեր ու առ ոչինչ է։ «Մենք վերահաստատում ենք մեր համերաշխությունը Հունաստանի և Կիպրոսի հետ։ Մենք կրկին ընդգծում ենք Լիբիայի գործերին ցանկացած արտաքին միջամտության դեմ Եվրամիության՝ բոլորին քաջ հայտնի դիրքորոշումը»,- ասվում է հայտարարությունում։ Լիբիայի արևելյան խորհրդարանը երեքշաբթի հավանություն է տվել Թուրքիայի հետ կնքված ծովային համաձայնագրին՝ վերակենդանացնելով փաստաթուղթը, որին Աթենքը վաղուց դեմ է։ Լիբիայի վերահսկողությունը բաժանված է մրցակից արևմտյան և արևելյան վարչակազմերի միջև, արևելքը գլխավորում է ռազմական հրամանատար Խալիֆա Հաֆթարը։ Արևելյան Միջերկրական ծովում պահանջներ ներկայացնող համաձայնագիրը Թուրքիայի հետ համաձայնեցվել էր 2019 թվականին արևմուտքում միջազգայնորեն ճանաչված Ազգային համաձայնության կառավարության (ԱԸԿ) կողմից, սակայն մերժվել էր արևելյան Լիբիայի իշխանությունների կողմից, ինչը հանգեցրել էր բոյկոտի, ինչպես նաև Եգիպտոսի և Հունաստանի իշխանությունների քննադատությանը։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԵՄ-ն մերժել է Թուրքիա-Լիբիա ծովային համաձայնագիրը՝ այն «անվավեր» անվանելով

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Հայտնի է «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «ԱԶ Ալկմարի» դեմ խաղում
Factor.am / 21 minutes ago

Վրաստանում լրագրող է ձերբակալվել հայրենիքի դավաճանության մեղադրանքով՝ Դավիթ Գարեջիի հետ կապված Կոբախիձեի և Ալիևի միջև «գաղտնի գործարքի» լուրերի համար
Factor.am / 37 minutes ago

Սեդրակ Քոչարյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է, որոշումը կհրապարակվի վաղը
Factor.am / 39 minutes ago

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցության հարցեր
Factor.am / 51 minutes ago
Related coverage

Նոյեմբերին կարող են վերսկսվել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները․ քննարկվում է Աբու Դաբին
ArmLur / Zhoghovurd / 10 minutes ago

Հայաստանի շարունակական զիջումները բերում են ոչ թե խաղաղություն, այլ նոր պահանջներ. Հրայր Բալյան
168 Jham / 10 minutes ago

Պուտինն առաջարկել է Կոնստանտին Շեստակովին գլխավորել Պրիմորիեի երկրամասը
24TV / 24News / 12 minutes ago

Եթե այս տեմպով շարունակվեց, պետք է մեղադրանքից հրաժարվենք գնանք տուն. Արամ Օրբելյան
168 Jham / 13 minutes ago