Թուրքիան պատրաստվում է ամրապնդել ռազմաարդյունաբերական համագործակցությունը Կատարի, Պակիստանի և Ինդոնեզիայի հետ։ Դոհայում ստորագրվելիք փոխըմբռնման հուշագրով նախատեսվում է զարգացնել համատեղ արտադրությունը, տեխնոլոգիաների փոխանցումը և մատակարարման շղթաները։ Համագործակցության ներկայիս օրինակներից են Կատարի զինանոցում առկա թուրքական «Bayraktar TB2» հարվածային անօդաչու թռչող սարքերը, Պակիստանի հետ իրականացվող «PN MİLGEM» կորվետների նախագիծը և Ինդոնեզիայի հետ մշակված «Kaplan MT» տանկը։ Թուրքական մամուլի բնորոշմամբ՝ Թուրքիան շարունակում է իր պաշտպանական արդյունաբերության ոլորտում զարգացրած կարողությունները վերածել բարեկամ և դաշնակից երկրների հետ ռազմավարական համագործակցության։ Այս նպատակով Թուրքիան, Կատարը, Պակիստանն ու Ինդոնեզիան քայլեր են ձեռնարկում պաշտպանական արդյունաբերության ոլորտում փոխգործակցությունն ամրապնդելու ուղղությամբ։ Չորս երկրների համագործակցությունը պաշտպանական արդյունաբերության ոլորտում Թուրքիայի նախագահին առընթեր ռազմարդյունաբերության վարչության համակարգմամբ իրականացվող աշխատանքների շրջանակում զարգացվում են ռազմավարական գործընկերությունները բարեկամ և դաշնակից երկրների հետ։ Դոհայում ստորագրվելիք փոխըմբռնման հուշագիրը ևս դիտարկվում է որպես Թուրքիայի՝ ռազմական արդյունաբերության ոլորտում բազմակողմ համագործակցության մոտեցման բաղադրիչ։ Համագործակցության շրջանակում առաջնահերթություն է տրվելու ոչ միայն պաշտպանական համակարգերի մատակարարմանը, այլև համատեղ արտադրությանն ու տեխնոլոգիաների փոխանցմանը։ Թուրքական պաշտպանական համակարգերը Կատարի զինանոցում Թուրքիան և Կատարը ռազմական արդյունաբերության ոլորտում արդեն իսկ իրականացնում են մի շարք ծրագրեր։ Կատարի զինված ուժերի զինանոցում, «Bayraktar TB2» հարվածային անօդաչու թռչող սարքերից բացի, առկա են նաև զրահատեխնիկա և արագընթաց մարտական նավակներ։ Պակիստանի հետ «PN MİLGEM» կորվետների նախագիծ Թուրքիայի և Պակիստանի ռազմարդյունաբերական համագործակցության կարևոր ուղղություններից է «PN MİLGEM» կորվետների նախագիծը։ Ծրագրի շրջանակում արդիականացվել է Կարաչիի նավաշինարանի արտադրական ենթակառուցվածքը։ Նավաշինության և նավերի համալրման ինժեներական ոլորտներում առկա կարողությունները փոխանցվել են տեղական աշխատուժին՝ նպաստելով Պակիստանում այդ ոլորտների արտադրական ներուժի զարգացմանը։ Ինդոնեզիայի հետ «Kaplan MT» տանկի նախագիծ Թուրքիայի և Ինդոնեզիայի ռազմական արդյունաբերության ոլորտում իրականացվող ծրագրերի թվում է նաև «Kaplan MT» միջին դասի տանկի նախագիծը։ Նշվում է, որ տարբեր երկրների հետ իրականացվող այս ծրագրերը ցույց են տալիս ռազմական արդյունաբերության ոլորտում համատեղ արտադրության և տեխնոլոգիաների փոխանակման վրա հիմնված համագործակցության կարևորությունը։ Դոհայում ստորագրվելիք փոխըմբռնման հուշագրի նպատակն է առավել զարգացնել Թուրքիայի, Կատարի, Պակիստանի և Ինդոնեզիայի միջև ռազմարդյունաբերական համագործակցությունը։ Համատեղ արտադրության, տեխնոլոգիաների փոխանցման և մատակարարման շղթաների ամրապնդման միջոցով նախատեսվում է չորս երկրների ռազմավարական գործընկերությունը տեղափոխել նոր փուլ։ Աղբյուր՝ Cnn Türk The post Թուրքիան խորացնում է ռազմական գործակցությունը Կատարի, Պակիստանի և Ինդոնեզիայի հետ appeared first on Ermeni haber ajansı .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Թուրքիան խորացնում է ռազմական գործակցությունը Կատարի, Պակիստանի և Ինդոնեզիայի հետ
Համատեղ արտադրության միջոցով նախատեսվում է ռազմավարական գործընկերությունը տեղափոխել նոր փուլ։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Ermenihaber

Türkiye’nin ekonomik kırılganlığı: “Made in Europe”
Ermenihaber / 11 hours ago

Ermenistan Başbakanı’ndan Anayasa açıklaması
Ermenihaber / 13 hours ago

AB’den Sevan Gölü ekosistemine 1.5 milyon avroluk destek
Ermenihaber / 13 hours ago

Ermeni Soykırımı Anıtı’ndaki onarım çalışmaları yıl sonunda tamamlanacak
Ermenihaber / 14 hours ago
Related coverage

Դատարանը քննում է Քոչարյանների կալանքը երկարաձգելու հարցը. ՈՒՂԻՂ
Aravot / 32 minutes ago

Քննիչը պահանջում է երկարացնել Ռոբերտ եւ Սեդրակ Քոչարյանների կալանքի ժամկետը #ուղիղ
Pastinfo / 1 hour ago

Ե՞րբ կստորագրվի «Խաղաղության պայմանագիրը». #ՈւՂԻՂ
ABC Media / 2 hours ago

16։00 ԼՈՒՐԵՐ
Armenian Business News (ABNews) / 3 hours ago