ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. «Հրազդան» ցեմենտի գործարանի մոտ այսօր բողոքի ակցիա էր։ Ակցիայի մասնակից «Պրոյեկտ Ինտեր–Ինվեստ» խմբի (հիմնադրվել է 2002 թվականին և պատկանում է գործարար Նարեկ Նալբանդյանին–խմբ.) ֆինանսական վերահսկողության ղեկավար Արսեն Պողոսյանը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ սեպտեմբերի 30–ին դիմել են սնանկության կառավարչին` «Հրազդան» ցեմենտի գործարանի գույքն ուղիղ վաճառքի տարբերակով ձեռքբերելու նպատակով։Պողոսյանը նշեց, որ օր առաջ արտադրանք տալը կմեղմացներ այս օրերին շուկայում ցեմենտի դեֆիցիտը։ Նրա խոսքով` եթե ձգձգվի որոշման հրապարակումը, ապա օրենքով սահմանված կարգով կդիմեն համապատասխան գործողությունների։ Ակցիայի մասնակից Լևոն Կակոսյանն էլ (ինչպես ինքը նշեց՝ գործարանի գնման գործարքից հետո պետք է գործարանի տնօրենը լինի) հայտնեց, որ հոկտեմբերի 6–ից սպասում են, թե երբ պետք է գործարքն ավարտվի, որ նա, ի վերջո, կարողանա ստանձնել իր պարտականությունները, քանի որ արդեն իսկ պլանավորել են ներդրումներ, ներգրավել են մասնագետներ։ Կակոսյանի խոսքով` գործարանն ունի 1000 աշխատակից (450-ը՝ մշտական)։Նշենք, որ «Հրազդան» ցեմենտի գործարանը (նախկինում՝ «Հրազդանի ցեմենտի համալիր», «Միկա Ցեմենտ») Հայաստանի ծանր արդյունաբերության խոշորագույն ձեռնարկություններից է։ Այն զբաղեցնում է շուրջ 54 հեկտար տարածք և ունի տարեկան մինչև 1.2 միլիոն տոննա ցեմենտ արտադրելու հզորություն։Խորհրդային Միության փլուզումից հետո գործարանը մասնավորեցվել է, անցել տարբեր սեփականատերերի (այդ թվում՝ հայտնի գործարար Միխայիլ Բաղդասարովի «ՄԻԿԱ» ընկերությանը)։ Սակայն տարիների ընթացքում կուտակված հսկայական պարտքերի, վարկային պարտավորությունների և տնտեսական ճգնաժամերի պատճառով գործարանը հայտնվել է սնանկացման գործընթացում և վերջին տարիներին փաստացի չէր աշխատում։ Արդյունքում գործարանի գույքային համալիրն անցել էր «ԱՄԻՕ Բանկ»-ին (նախկին «Հայբիզնեսբանկ»)։2026 թվականի սեպտեմբերին «ԱՄԻՕ Բանկ»-ի կողմից կազմակերպված աճուրդում գործարանի գույքային համալիրը 11 մլրդ 101 մլն դրամով ձեռք բերեց գործարար Նարեկ Նալբանդյանին պատկանող «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ՍՊԸ-ն։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Հրազդան» ցեմենտի գործարանի մոտ ակցիա է. դատարանը ձգձգում է վաճառքի մասին որոշումը
2026 թվականի սեպտեմբերին «ԱՄԻՕ Բանկ»-ի կողմից կազմակերպված աճուրդում գործարանի գույքային համալիրը 11 մլրդ 101 մլն դրամով ձեռք է բերել գործարար Նարեկ Նալբանդյանին պատկանող «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ՍՊԸ-ն։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Посольство: сообщения об эвакуации специалистов РФ с Бушерской АЭС в Иране – дезинформация
Sputnik Armenia / 26 minutes ago

80%–ը շանտաժ է, 20%–ը` արտահերթի սցենար. Գրիգորյանը` Փաշինյանի հայտարարության մասին
Sputnik Armenia / 36 minutes ago

В Софии убит вице-президент олимпийского комитета Болгарии
Sputnik Armenia / 50 minutes ago

Ուկրաինայի զինուժը ԼԺՀ-ում հարված է հասցրել բնակելի տանը. տուժածներ կան
Sputnik Armenia / 57 minutes ago
Related coverage

Դրամահավաք Լոս Անջելեսում՝ Հայաստանում մանկական փոխպատվաստումներին աջակցելու նպատակով
Public Television of Armenia — 1Lurer / 55 minutes ago

The economic issues hidden under the threat of gas price hikes
Noyan Tapan TV / 1 hour ago

Կասեցվել է Ամասիայի դպրոցի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Aravot / 2 hours ago

Գազի թանկացման սպառնալիքի տակ թաքնված տնտեսական հարցերը
1in.am / 2 hours ago