ԱՄՆ-ն կկարողանա լուծել իր ռեկորդային բարձր մակարդակի պետական պարտքի խնդիրը միայն արհեստական բանականության (ԱԲ) և ռոբոտների միջոցով․ ասել է ամերիկացի ձեռնարկատեր և Tesla-ի ու SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը․ գրում է Business Insider -ը: Ամերիկացի գրող և լրագրող Ուոլթեր Այզեքսոնի The Builders փոդքասթին տված հարցազրույցում ձեռնարկատերը, որը նախկինում ղեկավարում էր Կառավարության արդյունավետության բարձրացման հարցերի գրասենյակը (DOGE), նշել է, որ ԱԲ-ն և ռոբոտները պետական պարտքի խնդիրը լուծելու միակ միջոցն են: Պարզապես գումար խնայելու փորձն անհնար է: Գուցե, եթե նախագահը դա դարձներ իր, ասենք, գլխավոր նպատակը, մենք կարողանայինք դա անել, բայց խնդիրն այն է, որ փորձելով լուծել բյուջեի դեֆիցիտը և դադարեցնել անարդյունավետ ծախսերը՝ դուք շատ թշնամիներ եք ձեռք բերում , բացատրել է Մասկը: Վաշինգտոնի քաղաքական առաջնորդները մեծ մասամբ պատրաստ չեն կրճատել դաշնային ծախսերն այնքան, որ բյուջեի դեֆիցիտը զգալիորեն կրճատվի։ Միևնույն ժամանակ, թվային գերբանականությունը կարող է ապրանքների և ծառայությունների համաշխարհային արտադրությունը մեծացնել 20-30 տոկոսով, ինչը կարող է տարեկան մոտ 30 տրիլիոն դոլար ավելացնել համաշխարհային տնտեսությանը։ Եթե դուք ունեք ռոբոտներ և հասնեք տիեզերք, հնարավոր է, որ ստեղծեք Երկրի տնտեսությունից միլիոն անգամ մեծ տնտեսություն։ Վերջիվերջո, սա կարող է հանգեցնել նրան, որ փողը դառնա ոչ արդիական։ Փողը չի անհետանա, բայց կարծում եմ, որ այն կչափվի հիմնարար ֆիզիկական մեծություններով, ինչպիսին են հզորությունն ու տոննաժը, զանգվածը և էներգիան , բացատրել է գործարարը։ Ավելի վաղ հաղորդվել էր , որ ԱՄՆ պետական պարտքը երկու ամսվա ընթացքում աճել է գրեթե 400 միլիարդ դոլարով՝ հասնելով ռեկորդային 40 տրիլիոն դոլարի։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ինչպե՞ս լուծել ԱՄՆ պետական պարտքի խնդիրը․ Մասկը գիտի՝ ինչպես
ԱՄՆ-ն կկարողանա լուծել իր ռեկորդային բարձր մակարդակի պետական պարտքի խնդիրը միայն արհեստական բանականության (ԱԲ) և ռոբոտների միջոցով․ ասել է ամերիկացի ձեռնարկատեր և Tesla-ի ու SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը․ գրում է Business Insider-ը: Ամերիկացի գրող և լրագրող Ուոլթեր Այզեքսոնի The Builders փոդքասթին տված հարցազրույցում ձեռնարկատերը, որը նախկինում ղեկավարում էր Կառավարության արդյունավետության բարձրացման հարցերի գրասենյակը (DOGE), նշել […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from ABC Media

«Գազը թանկացել էր, խաբար չէիք»․ Փաշինյանի պնդումներն ու քաղաքացու դրամապանակի պարունակությունը
ABC Media / 16 minutes ago

Փեզեշքիանը կմեկնի Ռուսաստան և կհանդիպի Պուտինին․ հայտնի է ժամանակացույն ու օրակարգը
ABC Media / 37 minutes ago

Հոկտեմբերի 24-ի ցույցերին ընդառաջ՝ Ֆրանսիան 70․000 ուժային է կենտրոնացրել
ABC Media / 55 minutes ago

Ռուսաստանը Խերսոնի ուղղությամբ կդադարեցնի կրակը ու կհայտարարի «լռության ռեժիմ»
ABC Media / 1 hour ago
Related coverage

Պյատիգորսկի ներկայացուցիչ Իուլիտտա Նիգարյանը՝ Ռուսաստանի 100 լավագույն մենթորների շարքում
Alpha News / 16 minutes ago

Պուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ
24TV / 24News / 16 minutes ago

Սև ծովը շարունակում է մնալ վտանգավոր գոտի․ հերթական հարվածից քաղաքացիական նավ է խորտակվել. կան զոհեր և անհետ կորածներ
ArmLur / Zhoghovurd / 23 minutes ago

Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կհանդիպի Պուտինի հետ․Արաղչի
Sputnik Armenia / 26 minutes ago