factor.am Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագրի քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց, թե որքան է լինելու ԹՐԻՓՓ-ի հողային շերտի լայնությունը, արդյոք նավթամուղը, գազամուղը, երկաթուղին և ավտոճանապարհը մի տեղո՞վ են անցնելու, լինելո՞ւ են կանգառներ ՀՀ տարածքում և ինչո՞ւ է ներդրվում ֆրոնտ-օֆիս/բեք-օֆիս մոդելը։ Արարատ Միրզոյանը պարզաբանեց, որ ԹՐԻՓՓ-ը մեկ ընդհանուր միջանցք կամ հողաշերտ չէ, և բոլոր ենթակառուցվածքները չեն կարող կենտրոնացած լինել նույն նեղ տարածքում։ «Մեղրիի հատվածում երկաթուղու երկայնքով նավթամուղ կամ գազամուղ պատկերացնելն անհնար է․ մի կողմից գետն է, մյուս կողմից՝ ժայռերը։ Այնտեղ ֆիզիկական հնարավորություն չկա։ Երկաթուղին կարող է անցնել հարավով, բայց նավթամուղը կամ գազամուղը կարող են անցնել, օրինակ, Հայաստանի հյուսիսով՝ Ղազախ-Իջևանով կամ Գյումրի-Կարսով։ Դրանք դեռ որոշված չեն»,- ընդգծեց նախարարը։ Նրա խոսքով՝ «ԹՐԻՓՓ-ի լայնություն» հարցադրումն անտեղի է, քանի որ երկաթուղու դեպքում օտարվելու է միայն ստանդարտ գծերի և անվտանգության գոտու հողատարածքը։ Կոնկրետ կոորդինատները կորոշվեն «ԹՐԻՓՓ զարգացման ընկերության» հիմնադրումից հետո և պարտադիր կհաստատվեն Հայաստանի կողմից։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում The post TRIPP-ի լայնությունը ինչքա՞ն է․ գազամուղ, նավթամուղ մի տեղ են լինելու, թե՞ ցրված են․ Վարդանյան | factor.am appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
TRIPP-ի լայնությունը ինչքա՞ն է․ գազամուղ, նավթամուղ մի տեղ են լինելու, թե՞ ցրված են․ Վարդանյան | factor.am

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

ՏԻՄ ընտրություններին ընդառաջ․ որքան հաճախ են ավագանու անդամները բացակայել նիստերից
Infocom / 1 hour ago

Ռուսները Խարկովի մարզում շուկայի են հարվածել, 2 մարդ զոհվել է, 34-ը՝ վիրավորվել | azatutyun.am
Infocom / 1 hour ago

ՌԴ ԱԳՆ-ում հույս ունեն, որ ՀՀ ղեկավարությունը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման ռիսկերը | arm.sputniknews.ru
Infocom / 1 hour ago

Հաջողվել է գտնել այն ընտրողներին, որոնց քվեն անտեսվել էր ԱԺ ընտրությունների ժամանակ․ Անկախ դիտորդ
Infocom / 1 hour ago
Related coverage

Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը
1in.am / 24 minutes ago

Թուրքիային պետք է Հարավային Կովկասը, Իսրայելին՝ Իրանի թուլացումը.ով է ասում չկա համագործակցություն
Pastinfo / 54 minutes ago

Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը (տեսանյութ)
A1plus / 1 hour ago

ՌԴ ԱԳՆ-ում հույս ունեն, որ ՀՀ ղեկավարությունը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման ռիսկերը
Sputnik Armenia / 1 hour ago