azatutyun.am Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի հերքում Տավուշում ադրբեջանցի հովիվի հայտնվելու մասին տեղեկությունները: «Իրենց կողմից էլ կարող են մոլորվել, մեր կողմից էլ: Նման բաներից խուսափել հնարավոր չէ: Վայ էն քաղաքական ուժին, ով մտածում է, որ իր անվտանգության սպառնալիքը մոլորված հովիվն է», – այսօր Ազգային ժողովում հայտարարեց Միրզոյանը: Այսօր ավելի վաղ «5-րդ ալիքն» էր գրել, թե ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը, նրան հայտնաբերել են, և նա այժմ Բերդ քաղաքի ռազմական ոստիկանությունում է: Պետական իրավասու կառույցները՝ Ազգային անվտանգության ծառայությունը, Պաշտպանության նախարարությունն առայժմ պարզաբանում չեն տվել դեպքի մասին, բայց և ժամեր շարունակ չեն հերքել տեղեկությունը: «Ինֆոքոմը» փորձել է տեղեկությունը ճշտել իրավասու մարմիններից, սակայն ՊՆ-ի հետ կապ հաստատել չի հաջողվել, իսկ ԱԱԾ-ից հորդորել են գրավոր հարցում ուղարկել։ Բերդի համայնքապետարանից էլ նշել են, որ նման տեղեկություններին պաշտոնական արձագանք տալու իրավասություն չունեն։ The post Արտգործնախարարը չի հերքում Տավուշում ադրբեջանցի հովիվի հայտնվելու մասին տեղեկությունները | azatutyun.am appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Արտգործնախարարը չի հերքում Տավուշում ադրբեջանցի հովիվի հայտնվելու մասին տեղեկությունները | azatutyun.am

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

ՏԻՄ ընտրություններին ընդառաջ․ որքան հաճախ են ավագանու անդամները բացակայել նիստերից
Infocom / 2 hours ago

Ռուսները Խարկովի մարզում շուկայի են հարվածել, 2 մարդ զոհվել է, 34-ը՝ վիրավորվել | azatutyun.am
Infocom / 2 hours ago

ՌԴ ԱԳՆ-ում հույս ունեն, որ ՀՀ ղեկավարությունը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման ռիսկերը | arm.sputniknews.ru
Infocom / 2 hours ago

Հաջողվել է գտնել այն ընտրողներին, որոնց քվեն անտեսվել էր ԱԺ ընտրությունների ժամանակ․ Անկախ դիտորդ
Infocom / 2 hours ago
Related coverage

«Մեր ժողովուրդը պետք է որոշի իր ապագան՝ առանց արտաքին թելադրանքի և ներքին ընտրակեղծիքների». Արամ Սարգսյան
Aravot / 35 minutes ago

Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը
1in.am / 1 hour ago

Թուրքիային պետք է Հարավային Կովկասը, Իսրայելին՝ Իրանի թուլացումը.ով է ասում չկա համագործակցություն
Pastinfo / 1 hour ago

Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը (տեսանյութ)
A1plus / 2 hours ago