azatutyun.am Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի հերքում Տավուշում ադրբեջանցի հովիվի հայտնվելու մասին տեղեկությունները: «Իրենց կողմից էլ կարող են մոլորվել, մեր կողմից էլ: Նման բաներից խուսափել հնարավոր չէ: Վայ էն քաղաքական ուժին, ով մտածում է, որ իր անվտանգության սպառնալիքը մոլորված հովիվն է», – այսօր Ազգային ժողովում հայտարարեց Միրզոյանը: Այսօր ավելի վաղ «5-րդ ալիքն» էր գրել, թե ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը, նրան հայտնաբերել են, և նա այժմ Բերդ քաղաքի ռազմական ոստիկանությունում է: Պետական իրավասու կառույցները՝ Ազգային անվտանգության ծառայությունը, Պաշտպանության նախարարությունն առայժմ պարզաբանում չեն տվել դեպքի մասին, բայց և ժամեր շարունակ չեն հերքել տեղեկությունը: «Ինֆոքոմը» փորձել է տեղեկությունը ճշտել իրավասու մարմիններից, սակայն ՊՆ-ի հետ կապ հաստատել չի հաջողվել, իսկ ԱԱԾ-ից հորդորել են գրավոր հարցում ուղարկել։ Բերդի համայնքապետարանից էլ նշել են, որ նման տեղեկություններին պաշտոնական արձագանք տալու իրավասություն չունեն։ The post Արտգործնախարարը չի հերքում Տավուշում ադրբեջանցի հովիվի հայտնվելու մասին տեղեկությունները | azatutyun.am appeared first on Infocom .