factor.am Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինյան պալատում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հետ։ Հանդիպմանը ներկա է նաև ՌԴ նախագահի՝ օտարերկրյա պետությունների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։ Դոնալդ Թրամփի մյուս ներկայացուցիչը՝ Ջարեդ Քուշները, չի կարողացել ժամանել Սանկտ Պետերբուրգ հիվանդության պատճառով Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում Պուտինը Ուիթկոֆին հայտնել է , որ ԱՄՆ քաղաքացի Սթեֆան Հաբարդն ազատ է արձակվել և գտնվում է Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում։ Ուիթկոֆը շնորհակալություն է հայտնել Պուտինին 74-ամյա Հաբարդին ազատ արձակելու համար։ Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Պուտինի հետ քննարկել է Ռուսաստանում դատապարտված ամերիկացու ճակատագիրը։ ԱՄՆ Պետքարտուղարությունն էլ Հաբարդին ճանաչել էր որպես անօրինական կերպով կալանքի տակ պահվող անձ։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում The post Ընթանում է Պուտին-Ուիթկոֆ հանդիպումը․ ՌԴ նախագահը հայտնել է Ուկրաինայի կողմից կռված ամերիկացու ազատ արձակման մասին | factor.am appeared first on Infocom .