azatutyun.am Ռուսաստանն ազատ է արձակել ամերիկացի 74-ամյա Սթիվեն Հաբբարդին, որը դատապարտվել էր Ուկրաինայի կողմից պատերազմին որպես վարձկան մասնակցելու համար, այս մասին հայտարարվել է Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի հանդիպման սկզբում։ Հոկտեմբերի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Ռուսաստանում պահվող մեկ ԱՄՆ քաղաքացու անխուսափելի ազատ արձակման մասին, բայց չէր նշել նրա անունը։ Նախագահի խոսքով՝ Վաշինգտոնը երկար ժամանակ ձգտում էր հասնել նրա վերադարձին։ «Տեսնենք՝ ինչ կլինի։ Դա շատ շուտով տեղի կունենա»,- ասել էր նա։ Երեկ էլ Վաշինգտոնում լրագրողների հետ զրույցում Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ իր բանագնացի միջոցով Վլադիմիր Պուտինին խնդրել է ազատ արձակել Սթիվեն Հաբբարդին, որը մի քանի տարի առաջ ռուսական ուժերի կողմից գերի էր վերցվել Ուկրաինայում: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում The post Ռուսաստանն ազատ է արձակել Ուկրաինայի կողմից կռված 74-ամյա ամերիկացուն | azatutyun.am appeared first on Infocom .