Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է «անցանկալի անձանց» ցուցակում՝ արգելելով նրանց մուտքը երկիր։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ որոշման համար հիմք են հանդիսացել այդ անձանց՝ սոցիալական ցանցերում և համացանցային հարթակներում արած հայտարարությունները, որոնք, ըստ ադրբեջանական կողմի, ուղղված են եղել երկրի ինքնիշխանության, ազգային անվտանգության, սահմանադրական կարգի, ժողովրդի և ղեկավարության դեմ, ինչպես նաև պարունակել են իշխանությունը բռնի ուժով փոխելու կոչեր և կրոնական ատելություն ու թշնամանք հրահրող բովանդակություն։ Ցուցակում ընդգրկվածների թվում են լրագրողներ, բլոգերներ, գրողներ, քաղաքական և հասարակական գործիչներ, կրոնական ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաև Թուրքիայի «Նորից բարգավաճում» կուսակցության նախագահ Ֆաթիհ Էրբաքանը և Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուն։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ երկրի դեմ ուղղված կոչերին և թշնամանք հրահրող գործողություններին ի պատասխան՝ համապատասխան միջոցառումները կշարունակվեն նաև հետագայում։ The post Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է «անցանկալի անձանց» ցուցակում appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է «անցանկալի անձանց» ցուցակում
՝ արգելելով նրանց մուտքը երկիր։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ որոշման համար հիմք են հանդիսացել այդ անձանց՝ սոցիալական ցանցերում և համացանցային հարթակներում արած հայտարարությունները, որոնք, ըստ ադրբեջանական կողմի, ուղղված են եղել երկրի ինքնիշխանության, ազգային անվտանգության, սահմանադրական կարգի, ժողովրդի և ղեկավարության դեմ, ինչպես նաև պարունակել են իշխանությունը բռնի […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Ուկրաինայում Starlink կապի արագությունը վերականգնվել է. Թրամփ | azatutyun.am
Infocom / 1 hour ago

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Infocom / 11 hours ago

Հիջաբի արգելքի ճնշումների ֆոնին՝ Ադրբեջանի կրոնական բանտարկյալները դիմել են օտարերկրյա դեսպանատներին | factor.am
Infocom / 11 hours ago

Սյունիքում էկոպարեկները գտել են անտառում կորած անչափահաս երեխաներին
Infocom / 11 hours ago
Related coverage

Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից
Aysor.am / 6 minutes ago

#ՀԻՄԱ․ COP17-ԵՐԵՎԱՆ. ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է 5-ՐԴ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԸ․ #ՈՒՂԻՂ
168 Jham / 7 minutes ago

Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է 2 ամսով
PanArmenian / 9 minutes ago

Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան
168 Jham / 13 minutes ago