news.am Լրատվամիջոցների հրապարակումները, որոնք կասկածի տակ են դնում Հայկական ատոմային էլեկտրակայանի հետագա շահագործման անվտանգությունը, փաստական ապացույցներ չեն պարունակում և կարող են քաղաքական ենթատեքստ ունենալ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով մի շարք լրատվամիջոցներում հայտնված նյութերը, որոնցում Երևանում ընթացող Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի ֆոնին մտահոգություններ են հնչում Հայկական ԱԷԿ-ի անվտանգության վերաբերյալ։ «Պատեֆոնը, այսպես ասած, արդեն խցանվել է կեղտով ու փոշով, բայց նրանք, միևնույն է, փորձում են անել ամեն ինչ, որպեսզի այդ ճռռոցը լսելի լինի։ Խոսքն այն նյութերի մասին է, որոնք նվիրված են Հայկական ատոմակայանի հետագա շահագործման՝ իբր թե ողջ տարածաշրջանի համար ներկայացրած վտանգին։ Այդ հրապարակումները գնահատելիս ամենակարևորը (իսկ դուք միակը չեք, որ հարցնում եք այդ մասին) տեսնելն է՝ ինչն անզեն աչքով էլ նկատելի է, որ դրանցում սկզբունքորեն բացակայում է որևէ փաստական հիմք։ Հաշվի առնելով, որ Մեծամորի ատոմակայանի հիմնական գործընկերը «Ռոսատոմ» պետական կորպորացիան է, որը միշտ պատասխանատվությամբ է մոտենում իր պարտավորությունների կատարմանը, առանձին լրագրողների հավակնությունները տարակուսանքից բացի ոչինչ չեն առաջացնում և միայն հարցեր են հարուցում. ի՞նչ գնով են տեղավորել այդ ուղեցույցները («մեթոդիչկաները»)։ Ավելին՝ լրացուցիչ հարցեր են առաջանում նաև նման հրապարակումների հնարավոր քաղաքական դրդապատճառների վերաբերյալ։ Հնարավոր է՝ դրանք պայմանավորված են պարզապես ատոմային էներգետիկայի ոլորտում ռուս-հայկական նախագծին վնասելու ինչ-որ մեկի ցանկությամբ»,- հայտարարել է Զախարովան։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում The post Մեծամորի ատոմակայանի վտանգավոր լինելու մասին լուրերում բացակայում են փաստերը. Զախարովա | news.am appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Մեծամորի ատոմակայանի վտանգավոր լինելու մասին լուրերում բացակայում են փաստերը. Զախարովա | news.am

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Սուրեն Պապիկյանն այցելել է Չեխիայում ՀՀ դեսպանություն
Infocom / 4 hours ago

Վաղը Ուիթքոֆից մանրամասն զեկույց կստանանք՝ Ռուսաստանի հետ բանակցությունների վերաբերյալ․ Զելենսկի | tert.am
Infocom / 4 hours ago

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի | armenpress.am
Infocom / 5 hours ago

Դատարանը հերքել է Սեդրակ Քոչարյանի առնչությունը իրեն մեղսագրվող դրվագներից 7-ից 5-ով․ Կոչուբաև
Infocom / 6 hours ago
Related coverage

Ադրբեջանցուն կվերադարձնեն. Փաշինյանը պատրաստ է գնալ արտահերթ ընտրությունների
Alpha News / 40 minutes ago

Կկարողանա՞ Փաշինյանը համոզել Քոչարյանի և Կարապետյանի ընդդիմությանը.կողմերն արձագանքում են վարչապետին
Factor.am / 54 minutes ago

Գրպանից գումար հանելը ենթադրո՞ւմ է ընտրակաշառք, ամոթ չի՞. Դավիթ Ղազինյան
Factor.am / 1 hour ago

Օրենքը պիտի կիրառվի իշխանության և ընդդիմության աջակիցների նկատմամբ՝ հավասար․ Արփինե Հովհաննիսյան
Factor.am / 1 hour ago