news.am Իսրայելի բանակը Բենիամին Նեթանյահուի հանձնարարությամբ պատրաստել է Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքներին (այդ թվում՝ էլեկտրակայաններին), միջուկային և կառավարական օբյեկտներին բազմօրյա հարվածներ հասցնելու ծրագիր։ Այս մասին Financial Times-ին հայտնել են տեղեկացված երեք աղբյուրներ։ Ռմբակոծությունները նախատեսվում էր սկսել հոկտեմբերի 10-ից՝ հոկտեմբերի 27-ին նշանակված Իսրայելի համընդհանուր ընտրությունների նախաշեմին։ Թել Ավիվը Վաշինգտոնին կոչ էր արել միանալ ռազմական արշավին, սակայն Դոնալդ Թրամփը բացառել էր հակամարտության վերսկսումը մինչև նոյեմբերի 3-ին կայանալիք ԱՄՆ Կոնգրեսի ընտրությունները։ FT-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ռմբակոծությունների նոր ալիքն իր մասշտաբներով պետք է գերազանցեր փետրվարի վերջին բռնկված պատերազմի մեկնարկին ԱՄՆ-ի և Իսրայելի իրականացրած ռազմական գործողությունը։ Այն ժամանակ հակամարտության ամենաթեժ փուլը տևել էր մոտ մեկուկես ամիս։ Այժմ իսրայելական հետախուզությունը թիրախների նոր ցուցակ է կազմել, որոնցից շատերը նախկինում երբևէ չէին հրթիռակոծվել։ Հայտնի չէ՝ արդյոք ԱՄՆ-ն սկզբունքորեն պատրաստ է Իսրայելի հետ միասին վերսկսել հարվածները։ «Չի բացառվում», որ դա տեղի ունենա առաջիկա շաբաթներին, ասել է FT-ի զրուցակիցներից մեկը։ «Կլինի կա՛մ պայմանավորվածություն [Իրանի հետ], կա՛մ հարձակում»,- հավելել է նա՝ ենթադրելով, որ Միացյալ Նահանգները ցանկանում է Թեհրանին ստիպել ընդունել իր պայմանները Հորմուզի նեղուցի և միջուկային ծրագրի շուրջ։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում The post Իսրայելը ծրագիր է պատրաստել Իրանի լայնածավալ ռմբակոծությունները վերսկսելու համար | news.am appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Իսրայելը ծրագիր է պատրաստել Իրանի լայնածավալ ռմբակոծությունները վերսկսելու համար | news.am

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Սուրեն Պապիկյանն այցելել է Չեխիայում ՀՀ դեսպանություն
Infocom / 4 hours ago

Վաղը Ուիթքոֆից մանրամասն զեկույց կստանանք՝ Ռուսաստանի հետ բանակցությունների վերաբերյալ․ Զելենսկի | tert.am
Infocom / 4 hours ago

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի | armenpress.am
Infocom / 5 hours ago

Դատարանը հերքել է Սեդրակ Քոչարյանի առնչությունը իրեն մեղսագրվող դրվագներից 7-ից 5-ով․ Կոչուբաև
Infocom / 6 hours ago
Related coverage

Եվրոպան ստիպված է արթնանալ․ սա գոյաբանական պայքար է, և նահանջելու տեղ այլևս չկա
Noyan Tapan TV / 2 hours ago

Նիկոլ Փաշինյանը արդեն միջանցքը հանձնել է ռուսներին
Noyan Tapan TV / 2 hours ago

Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացվի «Սիմֆոնիկ Եվրոպա» համերգային ծրագիրը
1in.am / 2 hours ago

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին
1in.am / 4 hours ago