news.am Եվրոպական իշխանությունները հետաքննում են Ֆրանսիայում և ԵՄ այլ երկրներում տեղի ունեցած անկարգություններին Ռուսաստանի հնարավոր միջամտությունը, հաղորդում է Financial Times-ը։ Պարբերականի հատուկ ծառայությունների աղբյուրների փոխանցմամբ՝ ռուսամետ օգտահաշիվները բռնության տեսանյութեր և կեղծ տեղեկություններ են տարածել բողոքի ակցիաների մասին։ «Հնարավոր է, որ ռուսական տեղեկատվական արշավներ իրոք իրականացվում են, սակայն հարթակները չպետք է ալգորիթմների միջոցով խթանեն դրանց տարածումը»,- հայտարարել է ԵՄ ներկայացուցիչը։ ԵՄ դիվանագիտական ծառայության տվյալներով՝ եվրոպական երկրների շարքում միայն Ուկրաինան է Ֆրանսիայից ավելի հաճախ թիրախավորվում արտաքին ապատեղեկատվական գործողությունների կողմից։ Ֆրանսիայի իշխանությունները հատուկ ծառայություններին հանձնարարել են պարզել՝ արդյոք ռուս գործակալները կարո՞ղ էին փողոցներում բռնություններ հրահրել։ Հետաքննությունը դեռ վաղ փուլում է։ Եվրոպական հետախուզությունում FT-ի բարձրաստիճան աղբյուրը հայտնել է, որ ռուսական տեղեկատվական արշավները հիմնականում արդեն իսկ տեղի ունեցող իրադարձությունների արձագանքն էին և սահմանափակվում էին համացանցով։ Իտալիայի պաշտպանության նախարար Գվիդո Կրոզետոն անկարգություններն անվանել է հիբրիդային պատերազմի դրսևորում, որը TikTok-ի, YouTube-ի և սոցցանցերի միջոցով մղվում է եվրոպական երկրների դեմ։ Նրա համոզմամբ՝ Արևմուտքը չի գիտակցում կատարվողը և պատասխան քայլեր չի ձեռնարկում։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում The post Եվրամիությունը սկսել է Ֆրանսիայում տեղի ունեցած ջարդերում փնտրել ռուսական հետք | news.am appeared first on Infocom .