Իշխանությունները վախենում են ոչ թե թեկնածուից, այլ իրավիճակից։ Իրենք վախենում են յուրաքանչյուր գործողությունից, որը կարող է ձնագնդիի էֆեկտ ունենալ, լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը։ Հարցին՝ եթե Ստըեփանավանի քաղաքապետի իրենց թեկնածուն կալանավորվի, ի՞նչ քայլերի է դիմելու «Ուժեղ Հայաստան»-ը, Ղազինյնաը պատասխանեց՝ կուսակցությունում դեռ չեն քննարկել այդ հարցը, սակայն ժողովուրդն ամեն ինչ տեսնում և հասկանում է։ Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անոնսում է.նրա ձեռքը ոչ թե ՀՀ անվտանգության, տնտեսության պուլսի վրա է, այլ՝ իրավապահ մարմինների աշխատանքի պուլսի։ «Ինքն ամեն ինչ գիտի. գիտի՝ ում են բռնելու, ոնց են բռնելու, ոչ միայն գիտի՝ նաև ցուցում տվողն է»,- ասաց Ղազինյանը։ Նիկոլ Փաշինյանի գործողությունները նա գնահատեց որպես ԵԽԽՎ զեկույցի համատեքստում արտաքին հարթակում խայտառակությունից խուսափելու փորձ։ «Հովանավորներն արդեն երես են թեքում նրանից, որովհետև երկու աթոռի վրա նստելու փորձը դեռ ոչ մեկին չի հաջողվել»,-հայտարարեց Ղազինյանը։ Լրագրողների հարցին՝ ովքե՞ր են կոնկրետ հովանավորները, պատգամավորը պատասխանեց՝ Ռուսաստանը միանշանակ աջակցում է այս իշխանություններին, Պուտինը՝ Փաշինյանին։ The post Իշխանությունը վախենում է յուրաքանչյուր գործողությունից, որը կարող է ձնագնդիի էֆեկտ ունենալ. Ղազինյան appeared first on Ազգ .