«Ժողովրդավարության հակառակորդ կարող է դառնալ ոչ միայն այն ուժը, որը բացահայտ մերժում է այն, այլ առաջին հերթին այն իշխանությունը, որը ժողովրդավարության պաշտպանության քողի տակ ոչնչացնում են դեմոկրատական և ընտրական ինստիտուտները»,- այս տողերը գրել եմ երեկ՝ ՏԻՄ ընտրությունների ընթացքում հնարավոր ճնշումների վերաբերյալ Փաշինյանի շարունակական գրառումներից հետո: Այսօր այս խոսքերս հաստատվեցին, երբ Ստեփանավանում լայնամասշտաբ ձերբակալություններ իրականացվեցին «Ուժեղ Հայաստանի» նախընտրական շտաբում: Սա հենց այն համայնքն է, որտեղ ընդդիմությունը ոչ միայն իրական մրցակցություն կարող էր ցույց տալ իշխանությանը, այլև կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածուի հաղթանակը: Ի դեպ, երեկ ամբողջ օրը համացանցում աչքովս ընկնում էր մի տեսանյութ, որտեղ Մասիսի համայնքապետի Քպ թեկնածուն խախտում է ընտրական փուլում բարեգործության արգելքը: Քպ թեկնածուն, բնականաբար, ձերբակալված չէ: Նա, ի տարբերություն, Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» թեկնածուի, Փաշինյանի ավտորիտար «ախորժակը» չի փչացնում: Սուրեն Սուրենյանց, քաղաքագետ The post Ժողովրդավարության պաշտպանության քողի տակ ոչնչացնում են դեմոկրատական և ընտրական ինստիտուտները. Սուրենյանց appeared first on Ազգ .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ժողովրդավարության պաշտպանության քողի տակ ոչնչացնում են դեմոկրատական և ընտրական ինստիտուտները. Սուրենյանց

Comments
No comments yet — be the first to comment.
More from Azg

Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում. Արթուր Խաչիկյան
Azg / 9 minutes ago
Ծննդյանս օրերին ես ինձ երջանիկ եմ զգացել, քանի որ բախտ եմ ունեցել ծնվելու հրաշալի ընտանիքում
Azg / 15 minutes ago

Մասիսի քաղաքապետի քպ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
Azg / 2 hours ago

Ովքեր խոսում են Հայաստանի տնտեսության ապոկալիպսիսի մասին, տնտեսությունից չեն հասկանում. Փաշինյան
Azg / 6 hours ago
Related coverage

Գողացել էին մեքենայի կողային հայելիների ապակիները՝ թողնելով տելեգրամյան ալիքի հասցե
168 Jham / 14 minutes ago

Փաշինյանի «համոզելը» ճնշելն է. փորձագետը՝ ընդդիմության ու խաղաղության պայմանագրի մասին
Sputnik Armenia / 21 minutes ago

ՏԻՄ ընտրություն 2026. Եղեգնաձոր. նախընտրական բանավեճ
Public Television of Armenia — 1Lurer / 22 minutes ago

ՓԱՇԻՆՅԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՕՏԱՐ ՌԵԺԻՄ Է․ ԱԼԵՔՍԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ
168 Jham / 22 minutes ago