Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում անդրադարձել է Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի հովվի մասին տեղեկություններին։ «Վայ այն քաղաքական ուժին, ով մտածում է, որ երկրի անվտանգության սպառնալիքը մոլորված հովիվն է։ Այդպիսի բաներ լինում են․ իրենց կողմից էլ հովիվ կարող է մոլորվել, մեր կողմից էլ։ Եվ լինում են՝ մեր խաղաղության հաստատումից հետո էլ, առաջ էլ լինում են այդպիսի դեպքեր»,– ասել է Միրզոյանը։ Նա հավելել է. «Այդպիսի բաներ լինում են, իրենց կողմից էլ հովիվ կարող է մոլորվել, մեր կողմից էլ։ Շատ կառուցողական են մոտենում երկու կողմերն էլ նման դեպքերին։ Լինում է նաև այն, ինչ վերջերս եղավ՝ զինվոր անցավ և հանցագործություն գործեց։ Այդտեղ էլ պետք է արժանին մատուցել՝ շատ ադեկվատ են մոտեցումները»։