Հոկտեմբերի 20-ի դրությամբ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում արձանագրվել է Էբոլա հիվանդության 9552 հաստատված դեպք, որից 4602-ը՝ մահվան ելքով։ Քենիայում գրանցվել է վարակի 9 դեպք և մեկ մահ, իսկ Նիգերիայում հոկտեմբերի 20-ին հաստատվել է Էբոլայի առաջին ներմուծված դեպքը։ ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հաղորդմամբ՝ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր։ ՀՎԿԱԿ-ի հաղորդագրությունը՝ ստորև․ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն Մինչ հոկտեմբերի 20-ն արձանագրվել է՝ – 9552 հաստատված դեպք, – 4602 մահվան դեպք՝ հաստատված վարակակիրների շրջանում։ Քենիա Հոկտեմբերի 6-ին Քենիայում արձանագրվել է Էբոլա հիվանդության ներմուծված առաջին հաստատված դեպքը։ Մինչ հոկտեմբերի 20-ը Քենիայում արձանագրվել է՝ – 9 հաստատված դեպք, – 1 մահվան դեպք։ Բոլոր դեպքերը գրանցվել են Նայրոբիում, առաջին հիվանդի հետ սերտ շփում ունեցած ընտանիքի անդամների և բուժաշխատողների շրջանում։ Ախտորոշման պահին բոլոր վարակակիրներն արդեն գտնվել են կարանտինում։ Քենիայի առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ երկրում Էբոլա հիվանդության համայնքային տարածում չի արձանագրվել։ Նիգերիա Հոկտեմբերի 20-ին Նիգերիայի առողջապահության դաշնային նախարարությունը հայտնել է Բունդիբուգյո վիրուսով հարուցված Էբոլա հիվանդության առաջին ներմուծված դեպքի մասին Պացիենտը մեկուսացվել է ախտանշանների ի հայտ գալու պահից և ստանում է անհրաժեշտ բուժօգնություն։ Շարունակվում են նրա հետ շփում ունեցած անձանց հայտնաբերման և համաճարակաբանական հետազոտության աշխատանքները։ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր։ ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ) շարունակում է մշտապես հետևել միջազգային համաճարակաբանական իրավիճակին։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Կոնգոյում Էբոլայից մահացել է 4602 մարդ․ Հայաստանում տարածման ռիսկը գնահատվում է ցածր․ ՀՎԿԱԿ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգվեց
Factor.am / 18 minutes ago

Արման Ծառուկյանը հարձակվել է Դիլոն Դենիսի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 29 minutes ago

Նոյեմբերի 11-ին կայանալիք ՀԱՊԿ նիստում կարող է որոշում կայացվել Հայաստանի անդամակցության հարցով․ Մասադիկով
Factor.am / 35 minutes ago

ԱՄՆ-ն 1,4 մլն դոլարի սարքավորումներ է նվիրաբերել Հայաստանին՝ սահմանային անվտանգության և TRIPP-ի երթուղիների պաշտպանության համար
Factor.am / 44 minutes ago
Related coverage

9 տարածված թյուրընկալում կրծքագեղձի քաղցկեղի մասին
Aravot / 1 hour ago

The first case of human infection with the Chamonix virus has been registered in France.
Noyan Tapan TV / 16 hours ago

Ֆրանսիայում գրանցվել է Շամոնդա վիրուսով մարդու վարակման առաջին դեպքը | armenpress.am
Infocom / 17 hours ago

Հայաստանում Էբոլայով և ժանտախտով վարակվելու ռիսկեր կա՞ն․ նոր մանրամասներ
ArmLur / Zhoghovurd / 18 hours ago