ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանը Ղազախստանի ղեկավարությունից լրացուցիչ պարզաբանումներ է ակնկալում երկիր մուտք գործելու պարտադիր էլեկտրոնային թույլտվության մասին նոր որոշման աշխատանքի կարգի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:Ավելի վաղ Ղազախստանի կառավարությունը որոշում էր ընդունել, որի համաձայն՝ երկիր մուտք գործելու էլեկտրոնային թույլտվությունը պարտադիր կդառնա 2027 թվականի հուլիսի 1-ից: Ղազախստանի սահմանը հատելու՝ այս նոր պահանջը տարածվում է ԵԱՏՄ երկրների և այն պետությունների (այդ թվում՝ Եվրամիության) քաղաքացիների վրա, որոնց հետ Աստանան կնքել է առանց վիզայի այցելությունների մասին համաձայնագրեր։