Ակբա բանկը հրապարակել է բանկի Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը՝ ներկայացնելով բնապահպանական, սոցիալական և կառավարման ուղղություններով կատարված աշխատանքը: Սկսելով գյուղատնտեսության ֆինանսավորումից, Ակբան այսօր տրամադրում է բանկային բազմաթիվ ծառայություններ՝ բացառելով այնպիսի բիզնեսների ֆինանսավորումը, որոնք կարող են էկոլոգիական վնաս հասցնել բնությանն ու շրջակա միջավայրին։ Կայուն զարգացման հաշվետվության ներկայացմամբ Ակբան ընդգծում է իր հանձնառությունը բնապահպանական, սոցիալական և կառավարման սկզբունքներին, թափանցիկությանը և պատասխանատու բիզնեսի վարմանը։ «Ակբան չի եղել միայն ֆինանսական նախագիծ, եղել է նաև սոցիալական նախագիծ։ Հիմնադրման ժամանակ մեր հիմնական նպատակը գյուղացուն աջակցելն էր ու համայնքների զարգացմանը նպաստելը։ Այդ փուլից սկսած ընդունեցինք այնպիսի քաղաքականություն, որի հիման վրա ֆինանսավորելու ենք այն պրոյեկտները, որոնք չեն վնասի բնությունը։ Մեզ համար շատ կարևոր է ոչ թե թռիչքային, այլ կայուն զարգացումը»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։ «Մենք պատասխանատու ենք, որպեսզի մեր հաջորդ սերունդները մեծանան այնպիսի հասարակությունում, որը հիմնված է հավասարության, բարության, բազմազանության սկզբունքների վրա։ Այս արժեքները մեր գործունեության առանցքում են, և այս համատեքստում գնալով ավելի է մեծանում ESG ռազմավարության դերն ու կարևորությունը»,- նշել է Ակբա բանկի խորհրդի նախագահ Սոնա Իշխանյանը։ «Կայուն զարգացման հաշվետվության հրապարակումը շատ կարևոր է մեզ համար։ Փորձել ենք ստանդարտներին համապատասխան և թափանցիկ ձևով հանրությանը և մեր շահառուներին ներկայացնել բանկի երկար տարիների աշխատանքն ու սկզբունքները»,- նշել է Ակբա բանկի ՓՄՁ և կորպորատիվ բիզնեսի տնօրեն Հակոբ Հակոբյանը։ «Հանուն արդարության պետք է ասեմ, որ մենք Կենտրոնական բանկի խորհրդում քննարկում ենք, որ ESG ստանդարտները պետք է պարտադիր պայման դառնան բոլորի համար։ Շատ ուրախալի է, որ Ակբա բանկն այս առումով մեկ քայլ առաջ է։ Ուրախ եմ Կենտրոնական բանկի անունից ողջունել Ակբա բանկի Կայուն զարգացման առաջին հաշվետվության ներկայացումը։ Իմ կարծիքով՝ սա կարևոր քայլ է Հայաստանի ֆինանսական համակարգում պատասխանատու և թափանցիկ գործարար մշակույթի զարգացման համար»,- նշել է ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Արտակ Մանուկյանը։ Մինչև 2028 թվականը Ակբա բանկը վարկավորման գործընթացում լիովին ինտեգրելու է ESG ռիսկերը, էականորեն ընդլայնելու է «կանաչ» պորտֆելն ու թողարկելու է «կանաչ» պարտատոմսեր։ Մանրամասն՝ տեսանյութում։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ *գովազդ
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը
Ակբա բանկը հրապարակել է բանկի Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը՝ ներկայացնելով բնապահպանական, սոցիալական և կառավարման ուղղություններով կատարված աշխատանքը:Սկսելով գյուղատնտեսության ֆինանսավորումից, Ակբան այսօր տրամադրում է բանկային բազմաթիվ ծառայություններ՝ բացառելով այնպիսի բիզնեսների ֆինանսավորումը, որոնք կարող են էկոլոգիական վնաս հասցնել բնությանն ու շրջակա միջավայրին։Կայուն զարգացման հաշ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from Armenian Business News (ABNews)

Ինչ դեր ունի Facebook-ը լրատվության համար․ հետազոտության արդյունքներ
Armenian Business News (ABNews) / 6 minutes ago

Լիվերպուլում կբացվի The Beatles-ի պատմությանը նվիրված նոր խոշորագույն թանգարան
Armenian Business News (ABNews) / 44 minutes ago

«Tesla»-ն և «SpaceX»-ը կարող են մասնակիորեն միավորվել․ Մասկի նոր նախաձեռնությունը
Armenian Business News (ABNews) / 58 minutes ago

Անձնագրերի և ID քարտերի հերթագրումները չեղարկվել են. ի՞նչ է սպասվում հոկտեմբերի 31-ից
Armenian Business News (ABNews) / 1 hour ago
Related coverage

The purpose of the agreement is to liberalize the trade in services and investment processes between Armenia and the UAE.
Noyan Tapan TV / Oct 21

Ամիօ բանկն ամփոփել է «Քո առաջին քարտը» ակցիան
24TV / 24News / 7 minutes ago

Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան
24TV / 24News / 11 minutes ago

Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը... Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան
24TV / 24News / 16 minutes ago