Mining Armenia Forum 2026-ի շրջանակում կայացած ինտերակտիվ հարցազրույցի հատուկ հյուրն էր վայրի բնության լուսանկարիչ Բերտա Մարտիրոսյանը, ում աշխատանքները Հայաստանի հարուստ կենսաբազմազանության մասին ներկայացվել են նաև ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի (UN Biodiversity) պաշտոնական հարթակում։ Բեմից Բերտան կիսվեց իր մասնագիտական ուղով, որտեղ միավորվում են բնությունն ու լուսանկարչությունը։ Պատմելով թռչունների ու հազվագյուտ կենդանիների վարքագծի, ժամեր տևող աննկատ սպասումների և կենսաբազմազանության պահպանման կարևորության մասին՝ նա ընդգծեց, որ լուսանկարներով կարելի է մարդկանց ծանոթացնել վտանգված տեսակներին։ Երբ մարդիկ սկսում են ճանաչել բնությունը և հասկանալ, թե ինչ վտանգների է այն բախվում, շատ ավելի լավ են ընկալում դրա պահպանության անհրաժեշտությունը։ Ըստ Բերտայի՝ ամենամեծ արդյունքը կլինի այն, որ մարդիկ, տեսնելով աշխարհն իր օբյեկտիվից, սկսեն այն իրականում սիրել ու խնայել։ Քանի որ Mining Armenia Forum 2026-ն անցկացվում էր COP17-ին ընդառաջ, կենսաբազմազանության պահպանման թեման ֆորումի առանցքային հարցերից էր և ակտիվորեն քննարկվում էր աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան եկած կենսաբազմազանության պահպանման առաջատար մասնագետների կողմից, որոնք ֆորումից հետո մասնակցում են նաև այս օրերին Երևանում ընթացող COP17 համաժողովին։ –00—ՅՄ The post Վայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմում appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Վայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմում

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»
24TV / 24News / 25 minutes ago

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ»
24TV / 24News / 34 minutes ago

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
24TV / 24News / 40 minutes ago

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»
24TV / 24News / 46 minutes ago
Related coverage

ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ Իրանը մահափորձեր է ծրագրում ամերիկացի պաշտոնյաների դեմ
Shant News / 37 minutes ago

Փեզեշքիանը հոկտեմբերի վերջին կհանդիպի Պուտինի հետ
Shant News / 1 hour ago

Ալեն Սիմոնյանը կարևորել է ԵՄ աջակցությունը Հայաստանին
1in.am / 1 hour ago

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»
ArmLur / Zhoghovurd / 2 hours ago