Այս կիրակի Հայաստանի բազմաթիվ համայնքներում կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Ընտրություններին մասնակցում են ինչպես իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, այնպես էլ ընդդիմադիր ուժեր և տարբեր քաղաքական դաշինքներ։ Մի շարք համայնքներում սպասվում է մրցակցային պայքար, սակայն հինգ համայնքում՝ Վայքում, Արմավիրում, Վարդենիսում, Գառնիում և Ախուրյանում, առաջադրվել է միայն ՔՊ-ն։ Ընտրությունների հիմնական մրցակցությունը կծավալվի այն համայնքներում, որտեղ ներկայացված են մի քանի քաղաքական ուժեր։ Օրինակ՝ Ստեփանավանում պայքարելու են հինգ կուսակցություններ, այդ թվում՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Ուժեղ Հայաստանը» և «Հայրենիք» կուսակցությունը։ «Ուժեղ Հայաստանը» ՏԻՄ ընտրություններին մասնակցում է միայն Ստեփանավան համայնքում, ի դեպ հարկ է նկատել, որ այսօր առավոտյան ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանը: Գորիսում ՔՊ-ի և «Գործարար» կուսակցության ձևավորած «Համերաշխություն» դաշինքին կմրցի «Ապրելու քվե» դաշինքը, որի կազմում են «Ապրելու երկիր» և «Հայկական քվե» կուսակցությունները։ «Համերաշխություն» դաշինքի ցուցակը գլխավորում է Գորիսի գործող համայնքապետ Առուշ Առուշանյանը։ Միաժամանակ Տաթևի և Տեղի գործող համայնքապետերն այս ընտրություններին չեն առաջադրվել։ Գավառում ևս պայքարը կծավալվի մի քանի քաղաքական ուժերի միջև։ Այստեղ «Հայկական քվե» կուսակցությունը հանդես է գալիս «Համերաշխություն» դաշինքի կազմում, իսկ ՔՊ-ի ցուցակը գլխավորում է 2008 թվականից համայնքը ղեկավարող Գուրգեն Մարտիրոսյանը։ Մարտունիում ընտրություններին մասնակցում են ՔՊ-ն, ՀՅԴ-ն, «Ապրելու երկիր» կուսակցությունը և «Մեր համայնք» դաշինքը։ ՀՅԴ-ն և ՔՊ-ն մրցելու են նաև Հրազդանում, Ծաղկաձորում և Արտաշատում։ Հարկ է նկատել, որ մի շարք համայնքներում ՔՊ-ի ընտրացուցակները գլխավորում են համայնքների գործող կամ նախկին ղեկավարներ։ Մեղրիում ՔՊ-ի ցուցակը գլխավորում է գործարար Սերգո Գալստյանը։ Գործող համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորված է և մեղադրվում է կաշառքի գործով։ Այստեղ առաջադրվել են նաև «Ապրելու երկիր», «Հայաստանի եվրոպական կուսակցություն» և «Հայաստանի շնորհապետական կուսակցություն» ուժերը։ Նրանց թվում են Գավառի համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Մարտունու համայնքապետ Հովիկ Հովեյանը և Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը։ Կարևոր է արձանագրել, որ այս ընտրություններն անցկացվում են նաև վարչատարածքային փոփոխությունների պայմաններում։ Վայոց ձորի մարզում միավորվել են Եղեգնաձոր, Արենի և Եղեգիս համայնքները, Սյունիքում՝ Գորիսը, Տաթևն ու Տեղը, իսկ Լոռու մարզում՝ Ստեփանավանը, Լոռի Բերդն ու Գյուլագարակը, հետևաբար՝ հոկտեմբերի 25-ի ընտրություններից հետո համայնքների թիվը կնվազի ևս վեցով։ –00—ՅՄ The post Առաջիկա կիրակի ՀՀ-ում ՏԻՄ ընտրություններ են․ խոշոր համայնքերում որ ուժերը կպայքարեն իրար դեմ appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Առաջիկա կիրակի ՀՀ-ում ՏԻՄ ընտրություններ են․ խոշոր համայնքերում որ ուժերը կպայքարեն իրար դեմ

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

#ՀԻՄԱ. ԴԱՏԱԽԱԶԸ ՄԻՋՆՈՐԴԵԼ Է ՔՆՆԵԼ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՀԱՐՑԸ. ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ
24TV / 24News / 5 hours ago

Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնով
24TV / 24News / 8 hours ago

Սերբիայից ուսանողական ընդդիմության հարյուրավոր աջակիցներ են ժամանում Բելգրադ
24TV / 24News / 8 hours ago

Մաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելը
24TV / 24News / 8 hours ago
Related coverage

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»
ArmLur / Zhoghovurd / 35 minutes ago

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»
ArmLur / Zhoghovurd / 52 minutes ago

Ադրբեջանցուն կվերադարձնեն. Փաշինյանը պատրաստ է գնալ արտահերթ ընտրությունների
Alpha News / 5 hours ago

Կկարողանա՞ Փաշինյանը համոզել Քոչարյանի և Կարապետյանի ընդդիմությանը.կողմերն արձագանքում են վարչապետին
Factor.am / 6 hours ago