Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզաին հայտարարել է, որ հարստացված ուրանը դուրս չի բերվի Իրանից։ «Հարստացված միջուկային նյութերի ոչ մի մասնիկ դուրս չի գա Իրանից։ Այդ նյութերն Իրանի ժողովրդի կարևորագույն ակտիվն են, ազգային հարստությունը, որը կօգտագործվի երկրի ներսում»,- այս հայտարարությունը Ռեզաին արել է Պակիստանի գլխավոր շտաբի պետ Ասիմ Մունիրի հետ հանդիպման ժամանակ՝ հաղորդում է «Թասնիմ» լրատվական գործակալությունը։ Ռեզաին կրկնել է Իրանի դիրքորոշումը, որ Թեհրանը բանակցություններ չի վարի ԱՄՆ-ի հետ, մինչև ամերիկյան ղեկավարությունը չսկսի վստահություն ներշնչել։ «Իսկ նման վստահության ձևավորման սկիզբն Իրանի պայմանների կատարումն է»,- ընդգծել է քարտուղարը։ Ավելի վաղ ԱՄՆ-ն Իրանից պահանջել էր հրաժարվել հարստացված նյութերի իր պաշարներից։ Սեպտեմբերի վերջին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Fox News-ին ասել էր, որ Թեհրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանի իր պաշարներից՝ ԱՄՆ-ի հետ համաձայնության գալու դեպքում: Նա ընդգծել էր, որ Իրանը երբեք չի ձգտել միջուկային ռումբ ստեղծել։ Գրառումը Հարստացված ուրանը դուրս չի բերվի Իրանից. Մոհսեն Ռեզաի appeared first on .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հարստացված ուրանը դուրս չի բերվի Իրանից. Մոհսեն Ռեզաի

Comments
No comments yet — be the first to comment.
More from Akhaltskha.net

ԱրտաքսումԱդրբեջանն «անցանկալի անձ» է հայտարարել Թուրքիայի 31 քաղաքացու. «Հարևաններ»հոկտեմբերի 22 | 20:44
Akhaltskha.net / 14 minutes ago

Զելենսկին անընդունելի է համարել ԱՄՆ-ում վառելիքի գնի բարձրացման հետ կապված Թրամփի մեղադրանքները
Akhaltskha.net / 1 hour ago

Ախալցխայում անցկացվել է զբաղվածության ֆորում․ ներկայացվել է ավելի քան 200 թափուր աշխատատեղ
Akhaltskha.net / 1 hour ago

Թբիլիսիի պետական համալսարանում մեկնարկել է «Ժամանակակից սփյուռքը․ ներկա վիճակը և հետազոտական հեռանկարները» հայ-վրացական գիտաժողովը
Akhaltskha.net / 1 hour ago
Related coverage

Дожди, нехватка рабочих… – непреодолимые сложности картофелеводов Ахалкалаки
JNEWS / 33 minutes ago

საქართველოს ეროვნული ბანკი ფინანსური თაღლითობის შესახებ აფრთხილებს
JNEWS / 1 hour ago

ახალქალაქში პირველკლასელებმა თავიანთი „პირველი ნერგი“ დარგეს
JNEWS / 1 hour ago

Ռուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկը
AliQ Media / 2 hours ago