Ֆրանսիական ՊՍԺ-ի վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիան ծնկի ծանր վնասվածք է ստացել Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի խաղում (4:2), հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ախտորոշվել է ծնկի խաչաձև կապանների պատռվածք։ Առաջիկայում Վրաստանի հավաքականի առաջատարը կենթարկվի վիրահատության։ Վերականգնման ստույգ ժամկետը դեռ հայտնի չէ Հանրահայտ մարզական ֆիզիոթերապևտ Անխել Վիլյանուևան սոցիալական ցանցերում հայտնել է, որ Կվարացխելիան կարող է բաց թողնել շուրջ 9 ամիս: Փարիզում կայացած խաղում Կվարացխելիան փոխարինվել էր 59-րդ րոպեին՝ խաղադաշտը լքելով բժիշկների օգնությամբ: Ընթացիկ մրցաշրջանում վրացի ֆուտբոլիստը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 11 հանդիպում, դարձել 2 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ: Դավիթ Եղիազարյան