Այն բանից հետո, երբ Գերմանիայի իշխանությունները բացահայտել էին Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձը, Կրեմլի ներկայացուցիչներից մեկը կապ է հաստատել Գերմանիայի կառավարության իր գործընկերոջ հետ։ Նա նախազգուշացրել է, որ Լայպցիգում հարձակումը Մոսկվայի վերջին թիրախը չէ։ Այս մասին գրել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հրապարակման մեջ ռուս պաշտոնյայի անունը չի նշվում, փոխանցում է Meduza-ն ։ 2026 թվականի օգոստոսին Լայպցիգի օդանավակայանում պայթուցիկով անօդաչու թռչող սարք էր հայտնաբերվել ուկրաինական Ան-124 տրանսպորտային ինքնաթիռի մոտ։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ անօդաչուները մի քանիսն են եղել։ Սեպտեմբերի 1-ին Գերմանիան պաշտոնապես Ռուսաստանին մեղադրել է օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի համար։ Մոսկվան հերքում է այդ մեղադրանքները։ Եվրոպացի պաշտոնյաները, հղում անելով ամերիկյան հետախուզության տվյալներին, պարբերականին հայտնել են, որ ամռանը Մոսկվայում դժգոհությունն աճել է, քանի որ ո՛չ ռազմաճակատում ընթացող ռազմական գործողությունները, ո՛չ էլ Վաշինգտոնի հետ բանակցությունները չեն հանգեցրել նրան, որ Ուկրաինան համաձայնի Վլադիմիր Պուտինի առաջադրած պահանջներին։ Ռուսաստանի նախագահն անձամբ է հրահանգել ուժեղացնել ՆԱՏՕ-ի երկրների դեմ դիվերսիաների և գաղտնի գործողությունների արշավը, պնդում են The Wall Street Journal-ի զրուցակիցները, որոնք ծանոթ են ամերիկյան հետախուզության եզրակացություններին։ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆը Մոսկվա կատարած այցից հետո անձամբ տեղեկացրել է եվրոպական հետախուզական ծառայությունների իր գործընկերներին և մի շարք քաղաքական գործիչների, որ Մոսկվան ակտիվացնելու է դիվերսիոն գործողություններն իրենց երկրների դեմ։ Ըստ The Wall Street Journal-ի՝ Լայպցիգում դիվերսիայի փորձից հետո եվրոպական երկրներում միջադեպերի կտրուկ աճ է գրանցվել։ Մասնավորապես, օգոստոսին հրկիզումներ են տեղի ունեցել Էստոնիայում և Լեհաստանում՝ անօդաչու թռչող սարքերի արտադրության ձեռնարկություններում։ Նույն ամսին Սլովակիայի իշխանությունները հայտարարել են, որ կանխել են իրենց երկրի տարածքում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ զբաղվող գործարանի հրկիզման ծրագրված փորձը։ Բացի այդ՝ վերջին շաբաթներին Լեհաստանը, Լիտվան և Բուլղարիան հայտնել են Starlink-ի կայանների դեմ իրականացված դիվերսիաների մասին։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձից հետո Կրեմլը զգուշացրել է Գերմանիային, որ դա վերջին հարձակումը չէ․ WSJ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգվեց
Factor.am / 15 minutes ago

Արման Ծառուկյանը հարձակվել է Դիլոն Դենիսի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 27 minutes ago

Նոյեմբերի 11-ին կայանալիք ՀԱՊԿ նիստում կարող է որոշում կայացվել Հայաստանի անդամակցության հարցով․ Մասադիկով
Factor.am / 32 minutes ago

ԱՄՆ-ն 1,4 մլն դոլարի սարքավորումներ է նվիրաբերել Հայաստանին՝ սահմանային անվտանգության և TRIPP-ի երթուղիների պաշտպանության համար
Factor.am / 41 minutes ago
Related coverage

Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից
Aysor.am / 9 minutes ago

#ՀԻՄԱ․ COP17-ԵՐԵՎԱՆ. ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է 5-ՐԴ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԸ․ #ՈՒՂԻՂ
168 Jham / 11 minutes ago

Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է 2 ամսով
PanArmenian / 12 minutes ago

Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան
168 Jham / 16 minutes ago