France Football ամսագիրը, որն ամեն տարի ընտրում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստին և անցկացնում «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը, հրապարակել է «Բոլոր ժամանակների Ոսկե գնդակ» մրցանակի հավակնորդների ցանկը։ Այն կազմելիս ընտրվել են միայն այն ֆուտբոլիստները, ովքեր իրենց կարիերայի ընթացքում նվաճել են առնվազն մեկ «Ոսկե գնդակ»։ Այդ իսկ պատճառով հավակնորդների թվում բացակայում են Դիեգո Մարադոնան և Պելեն. նրանց ժամանակաշրջանում մրցանակը չէր տրվում Եվրոպան չներկայացնող խաղացողներին։ «Բոլոր ժամանակների Ոսկե գնդակի» հավակնորդների տասնյակն ունի հետևյալ տեսքը․ Ալֆրեդո Դի Ստեֆանո (հարձակվող, Իսպանիա, հաղթել է՝ 1957, 1959 թթ.) Լիոնել Մեսսի (հարձակվող, Արգենտինա, հաղթել է՝ 2009, 2010, 2011, 2012, 2015, 2019, 2021, 2023 թթ.) Կրիշտիանու Ռոնալդու (հարձակվող, Պորտուգալիա, հաղթել է՝ 2008, 2013, 2014, 2016, 2017 թթ.) Մարկո վան Բաստեն (հարձակվող, Նիդերլանդներ, հաղթել է՝ 1988, 1989, 1992 թթ.) Յոհան Կրոյֆ (հարձակվող, Նիդերլանդներ, հաղթել է՝ 1971, 1973, 1974 թթ.) Կառլ-Հայնց Ռումենիգե (հարձակվող, Գերմանիա, հաղթել է՝ 1980, 1981 թթ.) Միշել Պլատինի (կիսապաշտպան, Ֆրանսիա, հաղթել է՝ 1983, 1984, 1985 թթ.) Ռոնալդո Նազարիո (հարձակվող, Բրազիլիա, հաղթել է՝ 1997, 2002 թթ.) Քևին Քիգան (հարձակվող, Անգլիա, հաղթել է՝ 1978, 1979 թթ.) Ֆրանց Բեկենբաուեր (պաշտպան, Գերմանիա, հաղթել է՝ 1972, 1976 թթ.)։ Այս անվանակարգում քվեարկելու համար անհրաժեշտ է վճարել 1 եվրո։ Ի տարբերություն տարվա լավագույն ֆուտբոլիստի ավանդական քվեարկության, որին երկրպագուները չեն մասնակցում, այս բացառիկ դեպքում հասարակ ֆուտբոլասերները նույնպես իրավունք ունեն ընտրելու իրենց ֆավորիտին։ Առայժմ քվեարկության արդյունքներով առաջատարը Կրիշտիանու Ռոնալդուն է։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ Իրանը մահափորձեր է ծրագրում ամերիկացի պաշտոնյաների դեմ
Shant News / 47 minutes ago

Փեզեշքիանը հոկտեմբերի վերջին կհանդիպի Պուտինի հետ
Shant News / 1 hour ago

«Հորիզոն»-ի թողարկում | 15-00 | 23.10.2026
Shant News / 5 hours ago

«Հորիզոն»-ի թողարկում | 12-00 | 23.10.2026
Shant News / 8 hours ago
Related coverage

Ալ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլը
168 Jham / 8 hours ago

Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը
24TV / 24News / 9 hours ago

Ալ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլը
24TV / 24News / 9 hours ago

Երկու հայ բռնցքամարտիկներ երիտասարդական ԱԱ-ի 1/4 եզրափակչում են
Aravot / 10 hours ago