Նիգերիայի առողջապահության նախարարությունը հայտնել է երկրում Էբոլա տենդով վարակման առաջին դեպքի մասին՝ ներկայիս բռնկման ընթացքում։ Վիրուսը հայտնաբերվել է Նիգերիայի մայրաքաղաք Աբուջայում՝ Ուգանդայից ինքնաթիռով ժամանած կնոջ մոտ։ Հիվանդը հոսպիտալացվել է։ Մասնագետները հետևում են 44 անձի, որոնք կարող էին շփում ունենալ վարակված կնոջ հետ, գրում է DW-ն։ Ուգանդայի առողջապահության նախարարությունից հստակեցրել են, որ Նիգերիայի քաղաքացին պարզապես տարանցիկ ուղևորություն է կատարել երկրի տարածքով։ Դրանից առաջ նա գործուղման է եղել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) արևելյան հատվածում։ Ավելի վաղ Ուգանդայում Էբոլա տենդով վարակման դեպքեր էին գրանցվել, սակայն հետագայում հայտարարվել էր, որ երկրում հիվանդության ակտիվ դեպքեր այլևս չկան։ Կոնգոյում Էբոլայի բռնկումը շարունակվում է մայիսից։ Սեպտեմբերի կեսերի տվյալներով՝ երկրում հաստատվել էր վարակման ավելի քան 7,000 դեպք, մահացել է ավելի քան 3,300 մարդ։ Օգոստոսի վերջին ԿԴՀ էր ժամանել Ervebo պատվաստանյութի առաջին խմբաքանակը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հույս ունի, որ պատվաստանյութը կարող է որոշակի պաշտպանություն ապահովել վիրուսի Բունդիբուգյո շտամից։ Հունիսի 6-ին ամերիկացի բժիշկ Փիթեր Սթաֆորդը, որը Կոնգոյում աշխատելիս վարակվել էր Էբոլայով, դուրս է գրվել Բեռլինի Շարիտե հիվանդանոցից: Փորձարարական դեղամիջոցներով 17-օրյա բուժումից հետո նա ապաքինվել է, նրա ընտանիքը նույնպես դուրս է գրվել կարանտինից։ Էբոլա վիրուսն առաջացնում է ծանր հեմոռագիկ տենդ, որի դեպքում Բունդիբուգյո շտամը մահացության մինչև 50% մակարդակ ունի: Ներկայում հաստատված բուժումներ կամ պատվաստանյութեր չկան: Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում բռնկումը զսպելու ջանքերը բարդանում են կառավարության և ապստամբ խմբավորումների միջև շարունակվող զինված հակամարտության պատճառով: Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Նիգերիայում Էբոլայով վարակման առաջին դեպքն է հաստատվել

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Թուրքիան հյուրընկալի եվրոպական ու Մերձավորարևելյան երկրներին ԱԳ նախարարներին՝ քննարկելու հակամարտությունները
Factor.am / 19 minutes ago

Նիգերիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին
Factor.am / 34 minutes ago

«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի
Factor.am / 48 minutes ago

Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա «ոչ լեգիտիմ» բողոքի ցույցերն արգելվելու են
Factor.am / 1 hour ago
Related coverage

Եվրասիական երկընտրանք․ ԵԱՏՄ-ից «զգուշացումը» և Երևանի ռազմավարական հակասությունները
168 Jham / 12 minutes ago

Результаты выхода Армении из ЕАЭС будут крайне плачевны: Алексей Анпилогов
Alpha News / 12 minutes ago

ՍԱՏՄ-ն կասեցրել է սուլուգունի պանրի արտադրությունը՝ մինչև խախտումների վերացումը
ArmLur / Zhoghovurd / 13 minutes ago

Վառելիքի գների աճը Թրամփի համար շատ լուրջ խնդիր է դառնալու, հատկապես այն դեպքում, երբ Սենատի մի շարք կարևորագույն մրցավազքերում պայքարը չափազանց թեժ է ընթանում․ Սուրեն Սարգսյան
168 Jham / 16 minutes ago