ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է աջակցել Newmag հրատարակչության BOOK DONATION սոցիալական նախաձեռնությանը, որի նպատակն է Հայաստանի մարզերում համայնքային գրադարանային ֆոնդերը համալրել ժամանակակից գրականությամբ։ Նախաձեռնության շրջանակում Հրազդանի հանրային գրադարանի ֆոնդը համալրվել է նոր գրքերով՝ մեծացնելով ընթերցողների հասանելիությունը ժամանակակից գրականությանը։ BOOK DONATION ծրագրի շրջանակում Հրազդան քաղաքի հանրային գրադարանը Newmag հրատարակչությունից ստացել է հայերեն լեզվով 500 նոր գիրք։ Հավաքածուն ներառում է տարբեր ժանրերի և ուղղությունների հրատարակություններ՝ գեղարվեստական և դասական գրականությունից մինչև մանկական, զարգացնող և մասնագիտական գրքեր։ Գրականության բազմազան ընտրանին նախատեսված է տարբեր տարիքի և հետաքրքրությունների ընթերցողների համար։ «Մենք համոզված ենք՝ որակյալ գրականության հասանելիությունը կարևոր դեր ունի հասարակության զարգացման, աշխարհայացքի ընդլայնման և ապագա սերնդի ձևավորման գործում։ Աջակցելով նման նախաձեռնություններին՝ մենք ձգտում ենք նպաստել ընթերցանության մշակույթի զարգացմանը և Հայաստանի մարզերի բնակիչների համար կրթական նոր հնարավորությունների ստեղծմանը», – նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն – Տնօրինության նախագահ Արա Ավագյանը ։ «BOOK DONATION նախաձեռնության նպատակն է խթանել ընթերցանությունը, աջակցել լուսավորչական գործունեությանը և Հայաստանի հեռավոր համայնքների բնակիչների համար ապահովել գիտելիքի ավելի լայն հասանելիություն։ Մենք շնորհակալ ենք ՎՏԲ-Հայաստան Բանկին՝ ծրագրին ցուցաբերած աջակցության համար, որի շնորհիվ հնարավոր է դառնում համալրել գրադարանների ֆոնդերը նոր հրատարակություններով, ժամանակակից գրականությունն ավելի հասանելի դարձնել ընթերցողներին և նպաստել տեղական համայնքների մշակութային ու կրթական զարգացմանը», – նշել է Newmag հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանը։ Հրազդանի հանրային գրադարանը միավորում է 9 մասնաճյուղ, որոնք տեղակայված են համայնքի վեց թաղամասերում և երեք բնակավայրերում։ Գրադարանն այսօր սպասարկում է շուրջ 10 հազար ընթերցողի, իսկ գրքային ֆոնդը կազմում է մոտ 150 հազար միավոր։ Նոր գրքերի համալրումը կընդլայնի առաջարկվող գրականության ընտրանին, կհարստացնի գրադարանի ֆոնդը և կնպաստի համայնքի բնակիչների շրջանում գրքի նկատմամբ հետաքրքրության խթանմանը։ ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: (Գ)
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Ստեփանավանի ընտրատեղամասերից ահազանգեր ենք ստացել, որ տպագրված դրոշմանիշները պատշաճ որակի չեն․ Գոհար Մելոյան
ArmLur / Zhoghovurd / 7 minutes ago

Նախկին նախարար Քերոբյանի դուստրը` Եվրատեսիլի հաղթանակի պահին
ArmLur / Zhoghovurd / 17 minutes ago

Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի չեմպիոն
ArmLur / Zhoghovurd / 24 minutes ago

ՈՒՂԻՂ․ Ստեփանավանում համայնքապետ են ընտրում․ինչ է կատարվում ընտրատեղամասերում
ArmLur / Zhoghovurd / 28 minutes ago
Related coverage

Քուշների գաղտնի միլիարդները. ադրբեջանական հետքը տանում է դեպի Սպիտակ տուն
1in.am / 50 minutes ago

«2 ատոմակայանի» միֆը. Ինչո՞ւ է Հայաստանը կանգնել Թուրքիայից և Ադրբեջանից հոսանք գնելու վտանգի առջև
168 Jham / 11 hours ago

«Նոր Զովք» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 2 մլրդ 441 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել
Public Television of Armenia — 1Lurer / 11 hours ago

ԵԱՏՄ զեկույցը տնտեսական ճգնաժամի մասին է վկայում #abcmedia
ABC Media / 11 hours ago