ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik․ Ադրբեջանը չի պահանջում Հայաստանից փոխել Սահմանադրությունը, պարզապես ասում է, որ չի ստորագրի խաղաղության պայմանագիրը, քանի դեռ դա արված չէ։ Այսօր ԱԺ-ում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ արտաքին գործերի միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտեց, որ «պահանջ» և «նախապայման» բառերի միջև էական տարբերություն կա։Միրզոյանը նաև համաձայնեց, որ Ադրբեջանի պաշտոնյաները երբեմն հնչեցնում են այնպիսի հայտարարություններ, որոնք չեն նպաստում խաղաղությանը, ինչպիսին է, օրինակ, «արևմտյան Ադրբեջանի» մասին խոսույթը։ Հիշեցնենք` 2025-ի մարտի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունը նախատեսում է 2027 թվականին անցկացնել նոր Սահմանադրության ընդունման հանրաքվե։ Այն ժամանակ Փաշինյանը պնդում էր, որ Սահմանադրության փոփոխությունը բացառապես ներքին քաղաքականության հարց է, բայց դա չի կարող չունենալ տարածաշրջանային և միջազգային ազդեցություն։ Արդեն ապրիլին նա խորհրդարանում ասաց, որ նոր Սահմանադրության մեջ չպետք է հղում լինի հռչակագրին։Ադրբեջանն իր հերթին համառորեն պնդում է, որ Հայաստանը փոփոխություններ անի Սահմանադրության մեջ` պատճառաբանելով, որ դրանում Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ միավորելու ուղիղ կոչեր կան: